▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանի  և Նարեկ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ

 

Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանին  և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու  դեպքի առթիվ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի 29 հասցեի մոտ անհայտ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ հասցնելով, ծեծել են  Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին։

Հասցվածի  հարվածների հետևանքով  Վ.Գաբրիելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է  թեթև վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, զույգ ակնակապճային և քթի շրջանների փափուկ հյուսվածքների, ձախից՝ ենթաշաղկապենային արյունազեղումների, աջ ճակատային շրջանի քերծվածքի, աջ և ձախ գագաթային, ձախ քունքագագաթային և ձախ ստորին կոպի շրջանների սալջարդ վերքերի ձևով:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հունվարի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։


ՀՀ
քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին