▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դիակ և գրություն

 

Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ.
բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։ 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 
քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ 
Բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1967թ. ծնված Ֆրունզ Բադալյանի դիակը՝ աջ և ձախ 
նախաբազուկների շրջանում կտրած բազմաթիվ վնասվածքներով, ևս մեկ խորը կտրած-ծակած վնասվածք՝ պարանոցի 
շրջանում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 35 սմ երկարությամբ որսորդական տիպի դանակ՝ արյան հետքերով, և 
գրություն՝ ստորագրությամբ, ըստ որի՝ հիվանդության պատճառով կատարել է ինքնասպանություն, ինչի համար 
խնդրում է որևէ մեկին չմեղադրել։ 
Կատարվում  է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։

Բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1967թ. ծնված Ֆրունզ Բադալյանի դիակը՝ աջ և ձախ նախաբազուկների շրջանում կտրած բազմաթիվ վնասվածքներով, ևս մեկ խորը կտրած-ծակած վնասվածք՝ պարանոցի շրջանում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 35 սմ երկարությամբ որսորդական տիպի դանակ՝ արյան հետքերով, և գրություն՝ ստորագրությամբ, ըստ որի՝ հիվանդության պատճառով կատարել է ինքնասպանություն, ինչի համար խնդրում է որևէ մեկին չմեղադրել։

Կատարվում  է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին