▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վորոնեժում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կան զոհեր և վիրավորներ

Օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 24-ի առավոտյան Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ:

Ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով Մ.Պ.-ը եւ ուղեւոր Գ. Հ.-ը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղեւորներ Ա. Է.-ը (ծնվ. 1981թ.) եւ Ռ. Հ.-ը (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:

Բոլոր քաղաքացիները հայեր են (քաղաքացիությունը ճշտվում է):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին