▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում մեքենան ընկել է գետը. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին УАЗ մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1976 թ. ծնված Ա. Ա.-ը և 1964 թ. ծնված Ո. Վ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:  

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին