▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Գառնիում. մեքենան 600 մետր գլորվել է ձորը. կա 2 զոհ և 3 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի վարչական տարածքում՝ «Մուշեղի ձոր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ամյա Գևորգ Մկրտչյանը և 31-ամյա Արշակ Հայրապետյանը տեղում մահացել են, իսկ 22-ամյա Լևոն Հարությունյանը, 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 32-ամյա Ռոման Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացածներն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, յուրաքանչյուրը մոտ 100-150 մետր հեռավարության վրա: Դիերի տեղափոխումը փրկարարները կատարեցին մեծ դժվարությամբ՝ անգամ վտանգելով իրենց կյանքը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները հարևաններ էին, բնակվում էին Ջրվեժ թաղամասում և եկել էին ամառային հանգիստն անցկացնելու: 

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին