▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տատիկը անզգուշաբար երեխային գցել է 2-րդ հարկի պատշգամբից

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ՝ ժամը 14:40-ի սահմաններում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Կայքը գրում է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է: Աղբյուրի տեղեկություններով՝ տատիկը Չարենցավանից հյուր էր եկել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում;

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին