▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմբակային խուլիգանություն «Արմավիր» բանտի մոտ. մասնակիցների մեջ կան աղջիկներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ վարչական շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ հիմնարկի այցելուների մասնակցությամբ: Պարզվել է, որ ՔԿՀ այցելած մի քաղաքացի նույն հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել: Այնուհետև մոտեցել է ՔԿՀ-ի գլխավոր մուտքի դռանը, որտեղ գտնվել են նրա հետ այցելած այլ անձինք, ովքեր նույնպես սկսել են բարձրաձայն հնչեցնել հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ հետաքննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Քննիչը 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հասարակական կարգը խախտողներն են Նարեկ Սարգսյանը, ով, ըստ տեղեկությունների, եղել է ոչ սթափ վիճակում, Անի Հայրապետյանը, Արաքսյա Հայրապետյանը, Անի Մանուկյանը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում գտնվող Մանվել Հայրապետյանը և Ռոման Հայրապետյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին