▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. զինծառայողը ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 48-ամյա Գոռ Խաչատրյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 41 DN 441 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Իսրայելյան փողոցում՝ Սիսիանի անտառատնտեսության մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել:

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

 

 

 

 

 

Ըստ տեղեկությունների՝ վարորդ Գ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին