▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. երկու մահացածներից մեկը 2 տարեկան աղջիկ է. կա 9 վիրավոր

Մայիսի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են  Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 2 զոհ,  9 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից երկուսը մահացել են: Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին