▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. կինը, տեսնելով, որ ամուսնուն չեն ընդունում հիվանդանոց ինքնահրկիզվել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ նոր գա:

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել:

 

 

 

 

 

 

 

 

Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կնոջ վրա առաջացած կրակը:

Մարելուց հետո ոստիկանները ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, ապա մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին