▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուսաբանական այգում բռնկված հրդեհից այրվել է 15 հա տարածք

Բուսաբանական այգում այսօր՝ հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

 

 

 


Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին