▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ ինքն ու Քայնե Ուեսթը երեխա են սպասում

Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ ինքը և  Քանյե Ուեսթը  երեխա են ունենալու։

Facebook-ի իր էջում Քիմ Քարդաշյանը, մասնավորապես, նշել է։ «Դա ճիշտ է, ես ու Քայնեն երեխայի ենք սպասում։ Նոր տարի, նոր մեկնարկումներ: Մենք ցանկանում ենք նաև, որ մեր ընտանիքները՝ իմ հայրը և նրա մայրը կարողանային լինել այստեղ, որպեսզի նշեն այս առանձնահատուկ ժամանակը մեզ հետ»:


Հիշեցնենք, որ Ատլանտիկ Սիթիում տեղի ունեցած համերգի ընթացքում Քայնե Ուեսթն էր այդ մասին հայտարարել՝ ասելով հանդիսատեսին. «Դադարեցրե՛ք երաժշտությունն ու ուրախացե՛ք իմ երեխայի մոր համար» և  ցույց  տվել հանդիսատեսի շարքերում նստած Քիմ Քարդաշյանին:

Քարդաշյանը դեռ պաշտոնապես ամուսնացած է բասկետբոլիստ Քրիս Համփրիսի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին