▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Ավետիսյանը հայր է դարձել

Հունվարի 25-ին ծնվել է դերասան Մխիթար Ավետիսյանի և պարուհի Մարիանա Հակոբյանի առաջնեկը: Նրանք դուստր են ունեցել:

Ծնողները փոքրիկին Միլա են անվանակոչել: «Մայրիկիս անունն Ալվարդ է ու շատ գեղեցիկ անուն է, սակայն նա դեմ էր, որ իր անունով կոչենք մեր փոքրիկին: Ընտրել ենք Միլա, քանի որ Միլա Մխիթարովնա տարբերակը շատ գեղեցիկ է հնչում: Այս անունը սլավոնական ծագում ունի, նշանակում է` նուրբ, հեզ, գեղեցիկ: Նաև հայկական անուն է, քանի որ հայերս հաճախ ենք ասում` մի՛ լա, այսինքն` լաց մի՛ եղիր»,- անվան ընտրությունն այսպես է բացատրել դերասանը, ով անբացատրելի զգացողություններ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է դստերը: Փոքրիկը ծնվել է 3.4 կգ քաշով, 49 սմ հասակով: Այս մասին գրում է esyes.am-ը:

Դերասանը փոքրիկ դստերն իրեն է նմանեցնում. «Առայժմ ավելի շատ ինձ է նման, հատկապես` աչքերը, հոնքերը, մազերն ու շուրթերը, սակայն մայրիկին ևս նման է»:
Պարզվում է` Մխիթարի համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել. «Ինձ համար միևնույնն էր, ես երեխա էի ուզում»:

Նշենք, որ Մխիթարի կինը` Մարիանա Հակոբյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհիներից է: Զույգն արդեն հինգ տարի է ամուսնացած է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին