▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկ Սաղաթելյանը լիովին համամիտ է Սոֆի Լորենի հետ

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է   շոումեն Մարկ Սաղաթելյանը:

- Մարդ կամ մարդիկ, ովքեր  որոշիչ դեր են ունեցել Ձեր բնավորության ձևավոման գործում:

-Այո, իհարկե կան: Նրանք շատ են` Արթուր Կոնան Դոյլ, Ռեյ Բրեդբերի, Ֆյոդոր Դոստոևսկի, Վիկտոր Հյուգո, Ագաթա Քրիստի, Անտոն Չեխով և այլք:

-Ի՞նչն է Ձեզ ուրիշների համար օգտակար դարձնում: 

-Բարիությունս:

-Որո՞նք են Ձեր անձնային ոճի հեռանկարները:

-Կինոն ու հեռուստատեսությունը:

-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուսներից և դարձնում ավելի կոմպետենտ:

-Միայն գիտելիքներ, կրթություն ու փորձ, այն էլ` նեղ ու զուտ մասնագիտական:

-Արժեքներ, որոնք անգնահատելի են Ձեզ համար: 

-Հարգանք մեծի հանդեպ, չափի զգացում ու ինտելեկտ:

-Չելենտանոն մի առիթով ասել է. «Հավատը ամենահիանալի շնորհն է, որ տալիս է մեզ Աստված`  իրեն տեսնելու համար»: Ինչի՞ն է հավատում Մարկ Սաղաթելյանը:

-Նա հավատում է մարդու կամքի ուժին:

-Ասում են` կյանքն ամենագեղեցիկ երգն է: Ո՞րն է Ձեր նախընտրած մեղեդին:

-Չունեմ այդպիսին:

-Ամաչում եք....

-Երբեմն:

- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից  շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Ուշադրություն չեմ դարձնում ասեկոսեներին, այդ պատճառով էլ չեմ հիշում:

- Սոֆի Լորեն. «Հայտնիությունը լավ բան է առաջին երկու ամիսների  ու տանջանք` մնացած բոլոր տարիների ընթացքում»:Համամի՞տ եք:

-Լիովին համաձայն եմ:

 


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին