▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկարի պատմության ամենահիշարժան դեպքերը

Օսկարի պատմության ընթացքում բազմաթիվ ամենասկանդալային դեպքեր են տեղի ունեցել:  Դրանցից մի քանիսը առանձնացրել  է ԱրմՍթար.am-ը:

Օրինակ` 2012 թվականին, Օսկարի 84-րդ արարողությունը դերասան Էդի Մերֆին հրաժարվեց վարել:  Պատճառն այն էր, որ միջոցառման պրոդյուսերը՝ Բրեթա Ռանթերը, ով հրավիրել էր Էդիին, աշխատանքից հեռացվել էր:

Իսկ  2011թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը  տարբերվեց մնացածից նրանով, որ Հելեն Միրենը բեմից սկսեց հայհոյել: Նրա զոհը դարձավ Ռասել Բրենդը: Հելենն իր ելույթի ընթացքում դերասանին ապուշ անվանեց:

Այս  մրցանակաբաշխությունը նաև աչքի ընկավ նրանով, որ այն Օսկարի ողջ պատմության ամենաձանձրալի արարողություններից մեկն էր: Իսկ դրա մեղավորները հաղորդավարներ Էն Հեթեթուեյը և Ջեյմս Ֆրանկոն էին, ովքեր չկարողացան արժանի կերպով զվարճացնել հանդիսատեսին:

Իսկ ահա  80-րդ Օսկարի միջացառման կիզակետում հայտնվեց Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, և նրա նոր սիրելին՝ Անջելինա Ջոլին, ում մոտ դերասանը գնաց՝ կնոջից հեռանալով: Հենց այս միջացառման ժամանակ նրանք առաջին անգամ հանդիպեցին՝ 2005թվականի ապահարզանից հետո:

 2003-ի Օսկարը տարբերվեց նրանով, որ ռեժիսոր Ռոման Պոլանսկին, ով <Դաշնակահարը> ֆիլմի համար արժանացավ մրցանակի, այն կարողացավ վերցնել միայն 5 ամիս անց, քանի որ մինչ այդ գտնվում էր տնային կալանքի մեջ՝ 13-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով:

2000 թվականի մրցանակաբաշխությունից հետո  խոսակցությունների առիթ դարձավ Ջոլին: Դերասանուհին հայտնվեց Օսկարին իր «հաջողության թալիսման»-ի՝ եղբոր՝ Ջեյմս Հեյվենի հետ: Արժանանալով երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին, նա այնքան զգացմունքային համբուրեց եղբորը, որ բոլորը մնացին ապշած:

Այս մրցանակաբաշխությունը հիշարժան դարձավ նաև նրանով, որ  բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության պահեստից, նույն վայրում աշխատող  բանվորն  ու  վարորդը գողացան 55 արձանիկ` դրանք վաճառելու նպատակով: Սակայն մի քանի կիլոմետր հեռու գնալով, չգիտես ինչու, դրանք նետել էին աղբարկղը:
Գողոնը գտել էր  շիշ հավաքող մի ծերունի և դրա մասին հայտնել փոխադրումով զբաղվող ընկերությանը, ինչի համար նա վարձատրվեց 50.000 ԱՄՆ դոլարով:

Իսկ  1940 թ. «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը հիշվել է Հեթթի ՄաքԴենիելի շնորհիվ, ով առաջին աֆրոամերիկուհին էր, ով «Օսկար» էր ստացել«Քամուց քշվածներ»-ի համար: Սևամորթ դերասանուհին նստել էր դահլիճի առանձին հատվածում: Հեթթը, ստանալով մրցանակը, հուզվել է և շնորհակալություն հայտնել ոչ միայն իր, այլև իր ռասայի անունից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին