▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անակնկալ է պատրաստում Իվետա Մուկուչյանը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մի քանի շաբաթ է արդեն, որ ակտիվ չեմ ֆեյսբուքում, բայց ակտիվ աշխատում եմ Գերմանիայում ձայնագրությունների, ծանոթությունների և իդեաների վրա: Միևնույն ժամանակ հասցրել եմ հանգստանալ և ճամփորդել: Ուզում եմ այս օրվանից իմ մնացած ճամփորդությունները ձեզ հետ միասին անել,մինչև Հայաստան հասնելս` ամսի 26-ին: Այսօր գնում ենք Համբուրգից Ֆրանկֆուրտ: Այնտեղ սպասում է մեզ  պրոդյուսեր Մեթյուն և ռեփեր Թոունը, որոնց հետ կծանոթանանք, իսկ թե ի՞նչ ենք պլանավորում, դա դեռ կմնա անակնկալ: Բացի այդ աշխատանքային հանդիպումից, կտեսնեմ նաև իմ 15 տարվա շատ մտերիմ ընկերուհուն` Ուիթնիին:  Ֆրանկֆուրտից հետո կրկին գնում ենք Համբուրգ, հետո Բեռլին, Մոսկվա, Բեռլին  և Երևան: Ամեն քաղաք հասնելուց ես ձեզ մի հարց կտամ: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին սպասվում է անակնկալ: Դե ինչ, գնացինք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին