▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո արյունը կփրկի իմ կյանքը.Ամեն մեկը պետք է գիտակցի որ արյուն տալով կյանք է տալիս

Հյուսիսային պողոտայում կայացել է  արյան դոնորների միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգը: Արյունաբանական կենտրոնի ու «The Laboratory»-ի կողմից  կազմակերպված միջոցառման նպատակը  Հայաստանում  կամավոր դոնորների թիվն ավելացնելն է: 

«The Laboratory»-ի հիմնադիր տնօրեն  Արուսիկ Մկրտչյանը՝ նույն ինքը DJ Վակցինան, նշել է, որ  համերգը կբարձրացնի արյան դոնորության վերաբերյալ  հանրության տեղեկացվածությունը: «Աստղերի ելույթներից բացի, հաղորդավարներ Եգոր Գլումովի, Ժակի, Լուլուի և Սիմայի միջոցով համերգի ընթացքում կներկայացվեն խնդրի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն » ,- նշել է DJ Վակցինան:

Արյան դոնորների ռիեստորի ղեկավար Աննա Սահակյանը շնորհակալություն հայտնելով , միջոցառման  մասնակից քաղաքացիներին, աստղերին, երգիչ - երգչուհիներին, առանձին շնորհակալություն հայտնեց DJ Վակցինային   նման բազմաթիվ համատեղ ակցիաներ նախաձեռնելու համար : Վերջինս էլ իր հերթին հորդորեց մասնակիցներին համալրել դոնորների շարքերը, նշելով որ կենտրոնի հետ համատեղ փորձել են ժամանցը՝ հաճելին, համատեղել կարևորի հետ:  

«Ցանկալի է, որ առողջ մարդիկ տարեկան գոնե մեկ անգամ արյուն հանձնեն, դա և օգտակար է արյան կարիք ունեցող մարդկանց  և արյուն հանձնողների համար »: 

Հաղորդավար ժակն էլ,  արյուն հանձնելուց վախեցող մարդկանց խորհուրդ է տալիս  պարզապես փակել աչքերը  արյուն վերցնելու գործընթացը չտեսնելու համար, և փակ աչքերով փրկել ինչ -որ մեկին: 

«Եթե  այդ մարդիկ պատկերացնեն, թե այդ արյունն ինչքան կարևոր է մյուսի համար, ինձ թվում է կանեն այդ քայլը:  Ամեն մեկը պետք է գիտակցի որ արյուն տալով կյանք է տալիս : Դրա համար էլ դոնորներին կոչում ենք հերոսներ, որովհետև նրանք կյանքեր են փրկում »,- միջոցառման  ժամանակ նշել է հաղորդավար Ժակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին