▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանա Ռուդկովսկայան երազում է երեխաների մասին

7days.ru – ն գրել է, որ ռուսական շոու բիզնեսի հաջողակ պրոդյուսերներից մեկը` Յանա Ռուդկովսկայան, խոստովանել է, որ երազում է ունենալ զույգ երեխաներ իր ներկայիս ամուսնուց` Եվգենի Պլ յուշչենկոյից:

«Բանն այն է, որ Ժենյայի տոհմում արդեն կան զույգեր և երկվորյակներ: Եվ մենք երազում ենք, որ մեր ընտանիքը համալրվի ևս երկու փոքրիկով: Աստված տա, որ հենց այդպես էլ լինի: Բայց դա ընդամենը մեր ցանկությունն է, և ես հույս ունեմ, որ այն շուտով կկատարվի»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Յանա Ռուդկովսկայան իր ամուսնուն որդի է պարգևել. «Ներկա պահին գրկել եմ տղայիս: Շհնորհակալ եմ Աստծուն և իմ Յանային»,- ասել է Եվգենի Պլյուշչենկոն տղայի ծնունդից հետո: Փոքրիկի անունը Ալեքսանդր է:

Տեղեկացնենք, որ երեսունութամյա Յանան ունի ևս երկու տղա իր նախկին ամուսնուց, իսկ Եվգենի Պլյուշչենկոն մեծացնում է իր տղային` Եգորին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին