▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանայի լինել Հայաստանում. ASEKOSE.am-ի բացառիկ հարցազրույցը` Ջորջ Շեքերի հետ

Շուրջ  մեկ ամիս առաջ միջազգային «The Voice»  նախագծի «Թուրքիայի ձայն» հաղորդման միակ հայ մասնակիցը` պոլսահայ Ջորջ Շեքերը, միլիոնավոր հանդիսատեսի առաջ անվարան  հայատրարեց` ես հայ եմ…
Իր այս արարքով նա գրավեց ոչ միայն հայաստանաբնակ հայերի, այլև ողջ հայության ուշադրությունը: 
 Ելույթից հետո Ժյուրիի անդամների և Ջորջի միջև հետաքրքիր երկխոսություն ծավալվեց: Նրանցից մեկը հետարքրվեց երգչի անվան և ազգանվան ծագումով, նշելով, որ հավանաբար հայրը թուրք է, մայրը` օտարազգի, իսկ Ջորջը նշեց, որ ինքը հայ է:
Պոլսահայ մեր հայրենակիցը նախագծի շրջանակներում կատարում էր  «Անձայն նավ» (Sessiz Gemi) երգը:  «կույր լսումների» ժամանակ նա իր կատարումով հիացրեց ժյուրիի անդամներին, սակայն  «մենամարտեր» փուլից հետո լքեց նախագիծը: 
Նախագծին մասնակցելու և այն լքելու պատճառների, ընտանիքի, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ է ASEKOSE.am-ի թղթակցի բացառիկ հարցազրույցը` Ջորջ Շեքերի հետ: 
- Սիրելի Ջորջ, դու չթաքցրեցիր ինքնությունդ և բացահայտ հայտարարեցիր, որ հայ ես, մի նախագծի շրջանակներում, որը միլիոնավոր լսարան ունի և հեռարձակվում է ամենաառաջատար հետուստաալիքներից մեկով: Շրջապատում շատե՞րը գիտեն որ հայ ես:  Երբևէ որևէ հարցում հայ լինելդ խոչընդոտե՞լ է քեզ...
-Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, իմ շրջապատում բոլորը գիտեն, որ ես հայ եմ: Ով էլ չգիտեր, արդեն իմացել է: 
-Պատմիր, խնդրում եմ, ընտանիքիդ, ծնողներիդ  մասին: Նրանց արմատները որտեղի՞ց են: 
-Հայրս և մայրս Ստամբուլում են ապրում: Մայրս ծնունդով Յոզգաթից է, հայրս` Ստամբուլից: Երջանիկ ու մեծ ընտանիք ունեմ: Թեև ծնողներս  երաժշտական ասպարեզում ինձ աջակցություն չեն ցուցաբերել, սակայն կարողացել են իմ մեջ հավատ ներշնչել, որ  ես կարող եմ ու փոխել են իմ  գաղափարնեները: «Թուրքիայի ձայն»-ին մասնակցությունս ևս  լավ առիթ էր ուժերս փորձելու այս ասպարեզում: 
-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Թուրքիայի ձայն»-ին: Եվ ո՞րն էր, ըստ քեզ նախագծից դուրս մնալու պատճառը:
-Մրցույթին մասնակցել եմ զուտ հաճույքի համար: Ցանկանում էի, որ հիշատակ մնար, և ինչու ոչ, նաև փորձ ձեռք բերեի: Ստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում: Ինչ վերաբերում է նախագծից դուրս մնալուն, Էբրու Գյունդեշը մեծ արվեստագետ է և Ես հարգում եմ նրա կարծիքը: Նշանակում է` ավելի շատ պետք է աշխատեմ` հաջողության հասնելու համար: Նախագծի շրջանակներում մեծ թվով  ընկերներ եմ ձեռք բերել, բոլորն էլ լավ մարդիկ են: 
-Կշարունակե՞ս երգել...
-Այո, իհարկե...սա իմ աշխատանքն է: 
-Երբևէ եղե՞լ ես Հայաստանում, կամ կցանկանայի՞ր լինել...
-Հայաստանում  դեռ չեմ եղել, սակայն , երաժշտական նախագծերի կամ երաժշտության հետ կապված ցանկացած միջոցառման  րջանակներում կցանկանայի լինել Հայաստանում:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան 

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Թուրքիայի ձայն»-ին: Եվ ո՞րն էր, ըստ քեզ նախագծից դուրս մնալու պատճառը:-

-Մրցույթին մասնակցել եմ զուտ հաճույքի համար: Ցանկանում էի, որ հիշատակ մնար, և ինչու ոչ, նաև փորձ ձեռք բերեի: Ստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում: Ինչ վերաբերում է նախագծից դուրս մնալուն, Էբրու Գյունդեշը մեծ արվեստագետ է և Ես հարգում եմ նրա կարծիքը: Նշանակում է` ավելի շատ պետք է աշխատեմ` հաջողության հասնելու համար: Նախագծի շրջանակներում մեծ թվով  ընկերներ եմ ձեռք բերել, բոլորն էլ լավ մարդիկ են: 

-Կշարունակե՞ս երգել...-

Այո, իհարկե...սա իմ աշխատանքն է:

 -Երբևէ եղե՞լ ես Հայաստանում, կամ կցանկանայի՞ր լինել...

-Հայաստանում  դեռ չեմ եղել, սակայն , երաժշտական նախագծերի կամ երաժշտության հետ կապված ցանկացած միջոցառման  րջանակներում կցանկանայի լինել Հայաստանում:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին