▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր կամուսնանան 2014-ին հայ հայտնիներից

ESem.am-ը առանձնացրել ու ներկայացրել  է 2014-ի հավանական ամուսնացողներին: 

Անցած տարի հայտնի դարձավ, որ սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն ու երգահան Ռիչարդ Մադլենյանն ընկերություն են անում: Թեև Լիկան տարիքով բավականին փոքր է՝ 17 տարեկան, սակայն ո՞վ գիտե, գուցե զույգը հենց հաջորդ տարի օրինականացնի հարաբերությունները:

«Քաղաքում» սերիալի Կարբիտի՝ Մովսես Նիկողոսյանի և սիրելիի՝ Ասյա  Հովսեփյանի մասին  ESem.am-ի հեդվածում Մովսեսը նշել էր, որ իրենց հարսանիքը շատ չի ուշանա:

Ընթացիկ տարում իր սիրելիին է հանդիպել և գուցե հաջորդ տարի ամուսնանա նաև Ֆելիքս Խաչատրյանը: Նրա ընտրյալը նկարչուհի Գոհար Պարույրյանն է

Ավետ Բարսեղյանը ևս գտել է սիրելիին: Նա ընկերություն է անում իր հարևանուհի Անուշի հետ: Գուցե հաջորդ տարի նրա ամուսնության բարի լուրն էլ լինի:

Արթուր Աբրահամի հարսանիքը նույնպես 2014-ին կկայանա:

«Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը նույնպես ընտրյալ ունի:

2013-իննշանադրվեցին Արմինե Պողոսյանն ու Խաչիկ Թիթիզյանը: Արմինեի և Խաչիկի հարսանիքը նախատեսվում է 2014-ի առմանը:

Տարվա ընթացքում խոսվեց  նաև դերասանուհի Հասմիկ Վերդյանի և Կարեն Մարտոյանի թատրոնում կայացած անակնկալ նշանադրությանը: Այս զույգը ևս նախատեսում է 2014-ին ամուսնանալ:

Դերասաններ Անուշիկ Գևորգյանի և Ազատ Հակոբյանի սիրային հարաբերությունը ևս այս տարի բացահայտվեց: Զույգը դեռևս հստակ չի որոշել ամուսնության ժամանակացույցը: Նրանք էլ են 2014-ի հավանական ամուսնացողների շարքում:

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն այս տարի հանդիպեց սիրելիին: Գուցե Ձին հարսանիք պարգևի նաև Արևիկին ու սիրելիին՝ Արամ Վարդևանյանին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարները` esem.am-ի և shamshyan.com-ի

72157639478480673

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին