▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

BeeLine-ը մեր խեղճ Գարիկին իսկական խեղկատակի տեղ է դրել

Ուզում եմ նախապես ասել, որ ես Քարե դարից չեմ: Ես ժամանակակից մարդ եմ, ով հասկանում է և գիտե, թե ինչ է գովազդը, ու շատ նորմալ է ընդունում, երբ հայտնի մարդը գովազդում է այս կամ այն հայտնի բրենդը: Օրինակ՝ Մեսսին՝ Pepsi, Լոպեսը՝ կոսմետիկա: Դա շատ նորմալ է, քանի որ դրանից շահում է և աստղը, և բրենդը: Բայց ընդհանրապես նորմալ չեմ ընդունում, երբ Beeline-ը մեր Գարիկին մի քանի կոպեկի դիմաց խեղկատակի է վերածել: Հագցնում են ինչ ուզեն, անում են նրա հետ ինչ ուզեն: Ու դրանից տուժում է Գարիկի անհատականությունը, որը երբեք չի նկատվում աշխարհահռչակ աստղերի պարագայում: Անկեղծ ասած` Գարիկի մասնակցությամբ գովազդային արշավից տենց էլ պարզ չի դառնում, թե էդ արշավը ինչ նպատակ է հետապնդում՝ գովազդե՞լ Բիլայնը, թե բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ստորացնել Գարիկին... Մեկ չոբանի շորեր են հագցնում, մեկ ստիպում են ռոմանտիկ դեմք ընդունել այն միջոցին, երբ նրա մի այտն աղջիկ է համբուրում, մյուսը՝ անհանգստություն պատճառող օրիենտացիայով սերիալի դերասան-տանցոռ-մոդել Երեմյան Մովսեսը: Հնարավո՞ր էր չէ Գարիկի կերպարը ավելի կրեատիվ մտահղացումներում օգտագործել: Էդ տղու աչքերից երևում ա՝ ինչ դժբախտ ա զգում ինքը վրաց իմբիցիլ չոբանի մարմնավորելով, էլ չեմ ասում՝ ինչ կարելի ա կարդալ «քյարթու» չասեմ, բայց ճիշտ ապրած Գարիկ ապոր աչքերում, երբ իրան տղա ա ուզում թշից պաչի... Մի խոսքով, Բիլայն ջան, վերանայի էլի էդ պոստերահոլովակային սցենարները, որտեղ Գարիկը կա, մենք իրան սիրում ենք ու ավելին ենք սպասում թե նրանից, թե ձեզանից:

 

Ձկան Աչք բլոգեր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին