«Նոր-Ալիք» մրցույթի կազմակերպիչները վերջին պահին Իրինա Ալեգրովայի և Գրիգորի Լեպսի անունները ջնջել են այն արտիստների ցուցակից, ովքեր պետք է ելույթ ունենան մրցույթի շրջանակներում:
Պատճառն այն է, որ Ալեգրովան և Լեպսը որոշ ժամանակ առաջ ելույթ են ունեցել Յալթայում կայացած «5 աստղ» մրցույթի ընթացքում, որը նկարահանել է մրցակից հեռուստաալիքը: Նշենք, որ մինչ կազմակերպիչների վերջնական որոշում կայացնելը` Իրինան և Գրիգորին ոչ մի մեկնաբանություն չէին տալիս` հույս ունենալով, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ:
Սակայն այսօր Գրիգորի Լեպսը, լրագրողների հետ զրույցում, վերջապես մեկնաբանել է բոլոր այս խոսակցությունները` ասելով.
«Թե ինչո՞ւ ես չկամ արտիստների ցուցակում... հարցը ոչ թե ինձ, այլ` Իգոր Կրուտոյին պետք է տալ: Եթե անկեղծ լինեմ, ապա ես նույնիսկ ուրախ եմ, որ այնտեղ ելույթ չեմ ունենալու, քանի որ ստիպված չեմ լինի նոր երգեր սովորել և ստիպված չեմ լինի վճարել այդ երգերի գործիքավորման համար: Իսկ ինչ վերաբերվում է Իրինա Ալեգրովայի, ասեմ, որ այս հարցի վերաբերյալ ես չեմ խոսել նրա հետ. մենք միայն լավ առիթներով ենք միմյանց հետ շփվում: Եվ հետո, իմ պարագայում, որևէ տարբերություն չկա ես ելույթ կունենամ «Նոր-Ալիք»-ում, թե` ոչ»:
Հիշեցնենք, որ «Նոր-Ալիք» մրցույթը կմեկնարկի հուլիսի 22-ին և կտեևի մինչև հուլիսի 29-ը: