▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի, Ջենիֆեր Լոպեսի, Բեյոնսեի և այլ հայտնիների աստղային տեսքը «MTV Video Music Awards 2014»-ում

Երեկ երեկոյան Կալիֆորնիայում կայացել է «MTV Video Music Awards 2014» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում երաժշտական  հեռուստաալիքը մրցանականեր է շնորհել ավելի քան 10 անվանակարգերում: Մրցանակաբաշխության ընթացքում իրենց ելույթներով են փայլել Նիկի Մինաժը, Րիտա Օրան, Maroon 5 խումբը, Թեյլոր Սվիֆտը, Բեյոնսեն, ով, նշենք, որ արժանացել է Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակի՝ երաժշտության ասպարեզում մեծ ներդրում ունենալու համար, և ուրիշներ: Ի դեպ` վերջինիս ելույթի ժամանակ հանդիսատեսի շարքերից նրան են հետևել իր 2-ամյա դուստրը` Բլյու Այվին և ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, ով ելույթից հետո բարձրանալով բեմ համբուրել է կնոջը` ցույց տալով, որ իրենց ամուսնալուծության մասին լուրերը միայն մարդկանց երևակայության արդյունքն են:

Ինչ վերաբերվում մրցանակաբաշխության հաղթողներին, ապա տեղեկացնենք, որ «MTV Video Music Awards 2014»-ի  կարևոր մրցանակին` «Տարվա լավագույն տեսահոլովակ»-ին, արժանացել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» տեսահոլավակը։ «Տղամարդ-կատարողի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էդ Շիրանը՝ իր «Sing» երգի տեսահոլովակով, իսկ «Կին-կատարողի լավագույն տեսահոլովակ»-ին արժանացել է Քեթի Փերին՝ «Dark Horse» տեսահոլովակով: Մրցանակաբաշխության վարողը եղել է ամերիկյան դերասան, կատակերգու, երգիչ և երաժիշտ Ջիմի Ֆելլոնը:

Սակայն մինչ մրցանակաբաշխության մեկնարկը համաշխարհային աստղերը փայել են կարմիր գորգի վրա` ցուցադրելով իրենց նրբաճաշակ, հետաքրքիր և սեքսուալ զգեստները, որոնք և ներկայացնում ենք:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին