▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած պահին կարող եմ բացել մարմինս. Եվա Րիվասը` կրծքերը մերկացնելու մասին

Երգչուհի Եվա Րիվասն իր Instagram-ում անդրադարձել է երեկ երեկոյան համացանցում հայտնված այն հոդվածին, ըստ որի` նա «Մանկական Եվրատեսիլ 2014» ընտրական փուլին ներկայացել է կրծքերը բաց զգեստով:

Ներկայացնում ենք երգչուհու գրառումն ամբողջությամբ.

Երեկ` սեպտեմբերի 14-ին, ես մասնակցություն ունեցա  «Մանկական Եվրատեսիլ 2014» ընտրական փուլին, որտեղ ներկայացել էի կրծքերի շրջանում լայն բացվածք ունեցող սև երկար զգեստով: Անմիջապես ելույթիցս հետո հայտնվեց մի հոդված, ըստ որի` ես մերկացրել եմ իմ կրծքերը և այլն: Դրանից հետո, բնականաբար, սկսվեցին բուռն քննարկումներ, որոնց բնույթն արդեն ինձ քաջ ծանոթ է: Բայց ինչ վերաբերում է նրանց,  ովքեր ցանկություն ունեն այս ամենով ինչ-որ կերպ վնասել ինձ կամ ցեխ շպրտել վրաս, ապա առաջին և վերջին անգամ կասեմ և կխնդրեմ մեկընդմիշտ հիշել. Ես ունեմ գեղեցիկ կրծքեր,  ունեմ շքեղ կառուցվածք, որը ցանկացած պահին կարող եմ բացել կամ փակ պահել: Ես անում եմ այն, ինչ ցանկանում եմ և ապրում եմ միայն իմ կանոններով: Եթե ձեզ այդքան մտահոգում է իմ հագուստի բաց լինելը, որ դրա մասին անգամ հոդված եք գրում, ապա, անկասկած, ժամանակն է, որ դուք այցելեք մարզասրահ: Ես չեմ ապրել, չեմ ապրում և չեմ էլ պատրաստվում ապրել այն կանոններով, որոնք ինչ-որ մեկն է հորինել և որոնց շատ շատերը ոչխարների պես հետևում են` լսելով կարելի է կամ չի կարելի արտահայտությունները: Թեման ինձ համար փակված է: Եվա Րիվասին սև PR անելու համար կարող եք այլևս չզլանալ և նման հոդվածներ չգրել, որովհետև երբ ես ցանկանամ կրկին կմերկանամ ինչ-որ  նորաձև ամսագրի համար: 

Նշենք, որ տվյալ գրառման հետ միասին երգչուհին տեղադրել է նաև իր կիսամերկ լուսանկարները, որոնք տարիներ առաջ արվել են հատուկ Maxim ամսագրի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին