▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռուս երգչուհին պլաստիկ վիրաբույժի զոհ է դարձել. սկանդալային պատմություն

Ռուս երգչուհի Սաշա Project-ը, ով տարիներ առաջ վայելում էր իր հայտնիությունը և համարվում էր ռուսական շոու բիզնեսի ամենահաջողակ երգչուհիներից մեկը, գրեթե չորս տարի է, ինչ չի հայտնվել հեռուստաէկրաններին և, առհասարակ, հասարակության շրջանում: Օրերս ռուսական ԶԼՄ-երից մեկին տված հարցազրույցում երգչուհին վերջապես պատմել է իր դադարի պատճառների մասին` նշելով այն դժվար փորձությունների մասին, որոնց միջով նա ստիպված է եղել անցնել: Պարզվում է` այս տարիների ընթացքում նա փորձել է շտկել այն պլաստիկ վիրաբույժի ձեռքի աշխատանքը, ում շնորհիվ երգչուհին այլևս առաջվանը չէ:

«Միշտ գոհ եմ եղել իմ արտաքին տեսքից և դիմել եմ բժշկի միայն այն բանի համար, որ լուծեմ շնչառական խնդիրներս: Սակայն բժշկիս խորհրդով, ով շատ թերություններ գտավ դեմքիս վրա, որոշեցի դիմել նաև մի քանի պլաստիկ վիրահատությունների»,- լրագրողներին պատմել է երգչուհին:

Ըստ նրա խոսքերի` նախատեսվել է վիրահատության ենթարկել նրա կրծքերը, քիթը, կզակը:

«Ես ուղղակի տրվեցի զգացմունքներիս: Բժիշկս կարողացավ ինձ համոզել` ասելով, որ բոլոր թերությունները կշտկի և որ ես անթերի կլինեմ»,-ասել է Սաշան:

Երգչուհին պատմել է նաև, որ մինչ տվյալ բժշկին այցելելը, նրանք դիմել են նաև այլ մասնագետների, ըստ որոնց` Սաշայի մոտ ամեն ինչ լավ է եղել, պարզապես մի փոքր խնդիր է եղել կզակի հետ, ինչն ուղղելը շատ հեշտ կլիներ:

Սաշայի առաջին վիրահատությունից հետո պարզ է դարձել, որ այն բժշկական կարը, որը արվել է վերջինիս կզակի շրջանում, ամենավարակիչն է, ինչպես նաև իմպլանտը, որը նախատեղված է եղել երգչուհու կզակի թերությունը շտկելու համար, ծուռ է դրված եղել:

Նշված բոլոր վիրահատական սխալներից հետո երգչուհին կրկին դիմել է իր նույն պլաստիկ վիրաբույժին` այդ ամենը վերացնելու պահանջով, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ վիրահատություն անելու:

«Երբ արթնացա առաջին վիրահատությունիցս հետո հասկացա, որ այլևս առաջվանը չեմ լինի: Անգամ ամիսներ հետո ես չէի կարողանում շնչել և երբ հարցնում էի բժշկիս, թե որն է խնդիրը, նա պատասխանում էր, որ ամեն ինչ հսկողության տակ է և որ այդ ամենը` դեմքիս սպիերը, քթիս շնչառական խնդիրները, կրծքերիս  անհամապատասխանելիությունը և այլ թերություններ ընդամենը ժամանակի հարց են»,- ասել է Սաշա Project-ը:

Արդյունքում, գրեթե 9 պլաստիկ վիրահատություններից հետո, որոնք հետագայում արդեն անհարժեշտ են եղել Սաշայի կյանքը փրկելու համար, Սաշան խոստովանում է, որ մինչ այսօր նա չի վերականգնվել այդ ամենից:

«Ես գիտակցում եմ այն, որ այսօր մարդիկ և իմ ընկերները, որոնց հետ ես շատ մտերիմ էի, վիզուալ ինձ չեն ճանաչում: Բժիշկս իմ գործունեության վրա պարզապես խաչ քաշեց: Անգամ չգիտեմ, թե ինչպես եմ հետագայում շարունակելու ապրել և ինչ միջոցներով եմ գումար վաստակելու, չէ որ ես երկու երեխաների մայր եմ: Արդեն իսկ հարմարվել եմ այն բանի հետ, որ վիրահատությունների արդյունքում ես խնդիրներ ունեմ հիշողությանս հետ, որ գրեթե մոռացել եմ ռուսերեն լեզուն, դժվարությամբ եմ արտաբերում բառերը, խնդիրներ ունեմ նաև քնի հատ կապված: Սակայն այս պահին ինձ համար կարևորն այն է, որ իմ երեխաների մայրն իրենց կողքին է»,- պատմել է Սաշա Project-ը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին