▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը` Ադելին կրկնօրինակելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոնա Շահգելդյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «My Eccentric Nature»:   Համացանցի շատ օգտատերեր կարծում են, որ Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում, կրկնօրինակում է Ադելին։ Նա հագնված է Ադելի պես, նստած դիրքն ու շարժումներն էլ են նման Ադելին։Նկարահանման տարածքն էլ որոշ հատվածներում պատված է ցելոֆանով։

Asekose.am- ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ նրա դիրքորոշումը այս թեմայի վերաբերյալ ճշտելու նպատակով.

«Ճիշտն ասած իմ ծիծաղն է գալիս այդ թեմայի հետ կապված: Ինչքամ ուզում են թող չար ու նախանձ մարդիկ խոսեն: Ես միայն ուրախ եմ, ու շատ գոհ եմ իմ աշխատանքից` շատ լավ ու արժեքավոր գործ եմ արել: Երգն էր պահանջում այդպիսի կերպար, տեսահոլովակ, և ամեն մի մանրուք տեսահոլովակի մեջ ասելիք ունի: Նկատել եմ նաև այն, որ մեկնաբանությունների մեծ մասը դրական է»:

Այն հարցին, արդյոք  Սոնան իսկապես որևէ նմանություն չի տեսնում, երգչուհին ասաց, որ բացարձակ նմանություն չկա իր և Ադելի տեսահոլովակների միջև` ավելացնելով, որ սա դեռ սկիզբն է` սպասենք նոր բումերի:

Ստորև ներկայացնում ենք երկու տեսահոլովակները` հետևությունները թողնելով ձեզ:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին