▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազգս չար ա»,-ասում են Միշոն, Սերժոն, Ֆելոն, A’Chilla-ն և Ռոլանդը

esem.am-ը գրում է. Միշոն, Սերժոն, Ֆելոն, Ռոլանդն ու A’Chilla-ն և Ռոլանդը`  «Մի քանի հոգի» նախագծի շրջանակներում նոր տեսահոլովակ են նկարահանել «Ազգս չար ա» երգի հիման վրա:Կայքի  հետ զրույցում դիջեյ Սերժոն ասաց, որ տեսահոլովակի առաջին ցուցադրությունը եղել է օրերս կայացած փակ համերգի ժամանակ, որին ներկա են եղել իրենց ընկերները, իսկ հանրային պրեմիերան կկայանա առաջիկա օրերին:

Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է: Այն նկարահանվել է դեռևս ամռանը, սակայն մոնտաժային աշխատանքները տեխնիկական պատճառներով ձգձգվել են: Սերժոն հայտնեց, որ տեսահոլովակը սյուժետային կոնկրետ գիծ չունի, դերասաններ ընդգրկված են: «Միայն մենք ենք նկարահանվել: Սցենարային գիծ չկա, բայց յուրովի մոտեցում կա, որը շատ համահունչ է երգին. հիփ-հոփին, ռեփին ավելի մոտ վիճակով է»,- հայտնեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում համերգներ չունենալուն՝ Սերժոն նշեց, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ իրենք դժվարությամբ են հավաքվում: «Խմբի անդամներց յուրաքանչյուրը զբաղվում է անահատական աշխատանքներով, հաճախ ինչ-որ մեկը երկրում չի լինում ու հավաքվելը մի փոքր դժվար է ստացվում: Ամեն դեպքում առաջիկայուն նախատեսում ենք կենդանի ելույթ ունենալ: Հավանաբար դա կլինի Ամանորից հետո»,- ասաց երաժիշտը:

 Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին