Այն, որ Ժաննա Ֆրիսկեն արդեն երկար ժամանակ է, ինչ բուժվում է քաղցկեղի դեմ, բոլորին է հայտնի, սակայն այն, որ նա և իր ամուսինը` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, գրեթե մեկ տարի բաժանության մեջ են ապրել, դա ոչ բոլորին է հայտնի: Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում Դմիտրին ժամանակ առ ժամանակ մեկնում էր կնոջ մոտ ԱՄՆ կամ Լատվիա, որտեղ վերջին շրջանում իր բուժման կուրսն էր անցնում երգչուհին: Իսկ այժմ էլ նրանք տեղափոխվել են Դմիտրիի ծնողների մերձմոսկովյան բնակարան:
Սակայն պետք է նշենք, որ ներկայումս Ժաննային և Դիտրիին կրկին բաժանություն է սպասվում: Հեռուստահաղորդավարը ստիպված է եղել ընդունել ուկրաինական ալիքներից մեկի հրավերը, ըստ որի` շուտով Դմիտրին հանդես կգա որպես երաժշտական նախագծերից մեկի հաղորդավար, ինչի արդյունքում հաղորդավարն իր ժամանակի մեծ մասը կանցկացնի Կիևում: