▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոքի դասավանդման դասարանը տեխնիկայի կարիք ունի

 

Նոյեմբերի 23-ին  Մոսկվայի Կրեմլում տեղի ունեցավ «Ծովից ծով» միջազգային մրցույթը, որտեղ  աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին հայ երաժիշտներ և երաժշտական խմբեր: Իր ֆորմատի մեջ եզակի այս փառատոնին որպես Հայաստանի ներկայացուցիչ հանդես եկավ Նաիրի ռոք խումբը իր «Ջան է հավատ, ջան ըլնի» երգով:
Խումբը արդեն բավականին հայտնի է հայ երաժշտասեր հասարակությանը: Մենք հարցազրույց անցկացրինք խմբի ղեկավար, վոկալիստ Արտաշ Դարբինյանի հետ, ով կիսվեց  խմբի հետագա գործունեության մասին:
-         Ողջույն Արտաշ: Արդեն համացանցում խոսում են այն մասին, որ դեկտեմբերի 26 –ին
Նաիրի  ռոք խմբի նախաձեռնությամբ  տեղի է ունենալու համերգ, որի ամբողջ հասույթը ուղվելու է բարեգործության: Կմանրասմանե ՞ ք:
 
Ողջույն: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ունկընդիրներին, որոնց աջակցությամբ մենք մեկ ամիս առաջ  ներկայացրեցինք Հայաստանը  «Ծովից ծով» միջազգային մրցույթում: Մենք չենք բավարարվելու ձեռք բերածով և փորձելու ենք հանրությանը ներկայանալ ավելի լայնամասշտաբ պրոյեկտներով և նախաձեռնություններով: Ցանկանում եմ ձեզ տեղկացնել նաև, որ ես դասվանդում եմ Ղազարոս Սարյանի անվան թիվ 3-րդ երաժշտական դպրոցում, որտեղ հիմնադրել եմ Հայաստանում առաջին ռոք երաժշտության դասվանդման բաժինը: Բայց, ցավոք, այսօր կանգնած ենք տեխնիկական խնդիրների առաջ, աշակերտները շատ են, մեծ հետաքրքրությւոն կա, բայց չունենք համապատասխան երժշտական տեխնիկա և այլ օժանդակակ միջոցներ:
 Ինչպես նշեցիք, դեկտմեբերի 26-ին Ուլիխանյան ակումբում տեղի է ունենալու բարեգործական մեծ համարգ, որին մասնակցություն են ունենալու Հայաստանյան տարբեր ռոք խմբեր`Elips-ը, Voodoo Rock band-ը, Like In Syberia-ն և այլոք: Համերգի ամբողջը հասույթը ուղվելու է ռոք երաժշտության բաժնի համար երաժշտական տեխնիկա ձեռք բերելուն և աջակցելու ռոք երաժշտության տրածմանը:
 
-         Իսկ ի ՞ նչ համերգային ծրագիր եք նախապատրաստել, աշակերտները հնարավորություն ունենալու ՞ են դուրս գալ բեմ:
 
Համերգային ծրագրում մենք և մյուս խմբերը ներկայացնելու ենք մեր սեփական գործերը, որոնք արդեն հասցրել են սիրվել երկրպագուների կողմից: Այս համերգում ավելի շատ մենք ենք նվագելու աշակերտների համար, ոչ թե աշակերտները մեզ համար (ծիծաղում է), բայց կարծում եմ համերգի ընթացքում աշակերտներից մի քանիսը հնարավորություն կունենան բեմ բարձրանալու և ցույց տալու իրենց կարողությունները:
 
-         Իսկ  Նաիրի ռոք խումբը ի ՞ նչ ծրագրեր ունի ապագայի հետ կապված: Կարո ՞ ղ եք ներկայացնել:
 
Թույլ տվեք շատ խաղաքարտեր չբացել, միայն եզրափակվենք հետևյալ, բացի նոր երգեր ձայանագրելուց ու անկումբային համերգներից, մենք մեծ նախագիծ ենք սկսել եղեռնի զոհերի100-րդ ամյակի կապակցությամբ:
 
Հարցազրույցը` Վիգեն Վանյանի

Նոյեմբերի 23-ին  Մոսկվայի Կրեմլում տեղի ունեցավ «Ծովից ծով» միջազգային մրցույթը, որտեղ  աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին հայ երաժիշտներ և երաժշտական խմբեր: Իր ֆորմատի մեջ եզակի այս փառատոնին որպես Հայաստանի ներկայացուցիչ հանդես եկավ Նաիրի ռոք խումբը իր «Ջան է հավատ, ջան ըլնի» երգով:Խումբը արդեն բավականին հայտնի է հայ երաժշտասեր հասարակությանը: Մենք հարցազրույց անցկացրինք խմբի ղեկավար, վոկալիստ Արտաշ Դարբինյանի հետ, ով կիսվեց  խմբի հետագա գործունեության մասին:

-Ողջույն Արտաշ: Արդեն համացանցում խոսում են այն մասին, որ դեկտեմբերի 26 –ին
Նաիրի  ռոք խմբի նախաձեռնությամբ  տեղի է ունենալու համերգ, որի ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործության: Կմանրասմանե ՞ք:

-Ողջույն: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ունկընդիրներին, որոնց աջակցությամբ մենք մեկ ամիս առաջ  ներկայացրեցինք Հայաստանը  «Ծովից ծով» միջազգային մրցույթում: Մենք չենք բավարարվելու ձեռք բերածով և փորձելու ենք հանրությանը ներկայանալ ավելի լայնամասշտաբ պրոյեկտներով և նախաձեռնություններով: Ցանկանում եմ ձեզ տեղկացնել նաև, որ ես դասվանդում եմ Ղազարոս Սարյանի անվան թիվ 3-րդ երաժշտական դպրոցում, որտեղ հիմնադրել եմ Հայաստանում առաջին ռոք երաժշտության դասվանդման բաժինը: Բայց, ցավոք, այսօր կանգնած ենք տեխնիկական խնդիրների առաջ, աշակերտները շատ են, մեծ հետաքրքրությւոն կա, բայց չունենք համապատասխան երաժշտական տեխնիկա և այլ օժանդակ միջոցներ:
 Ինչպես նշեցիք, դեկտմեբերի 26-ին Ուլիխանյան ակումբում տեղի է ունենալու բարեգործական մեծ համարգ, որին մասնակցություն են ունենալու Հայաստանյան տարբեր ռոք խմբեր`Elips-ը, Voodoo Rock band-ը, Like In Syberia-ն և այլոք: Համերգի ամբողջը հասույթը ուղվելու է ռոք երաժշտության բաժնի համար երաժշտական տեխնիկա ձեռք բերելուն և աջակցելու ռոք երաժշտության տրածմանը:

-Իսկ ի՞նչ համերգային ծրագիր եք նախապատրաստել, աշակերտները հնարավորություն ունենալու՞ են դուրս գալ բեմ:

-Համերգային ծրագրում մենք և մյուս խմբերը ներկայացնելու ենք մեր սեփական գործերը, որոնք արդեն հասցրել են սիրվել երկրպագուների կողմից: Այս համերգում ավելի շատ մենք ենք նվագելու աշակերտների համար, ոչ թե աշակերտները մեզ համար (ծիծաղում է), բայց կարծում եմ համերգի ընթացքում աշակերտներից մի քանիսը հնարավորություն կունենան բեմ բարձրանալու և ցույց տալու իրենց կարողությունները:
 
- Իսկ  Նաիրի ռոք խումբը ի ՞ նչ ծրագրեր ունի ապագայի հետ կապված: Կարո՞ղ եք ներկայացնել:
-Թույլ տվեք շատ խաղաքարտեր չբացել, միայն եզրափակվենք հետևյալով, բացի նոր երգեր ձայանագրելուց ու անկումբային համերգներից, մենք մեծ նախագիծ ենք սկսել եղեռնի զոհերի 100-րդ ամյակի կապակցությամբ:
 
Հարցազրույցը` Վիգեն Վանյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին