▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ զայրացնողները Հայաստանի հետ կապ չունեցող արարածներ են. Բարսեղ Թումանյան

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ տեղեկացանք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը մեկնել է Աստանա` աշխատելու և ստեղծագործելու տեղի Օպերայի թատրոնում: Կայքը կապ հաստատեց արվեստագետի հետ՝ տեղեկանալու, թե ո՞րն է տեղափոխման պատճառը, և որքան ժամանակով է կնքված պայմանգիրը: Չէ՞ որ նման արվեստագետների կարիք երկիրը շատ ունի. «Ես ավելի շատ իմ երկրի կարիքն ունեմ, քան երկրում՝ իմը, բայց: Պայմանագիր կնքել ենք մեկ տարով, հետագայում պարզ կլինի՝ կերկարաձգե՞նք, թե՞ ոչ»: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն իր խոսքում ասել էր. «Բարսեղ Թումանյանին քշել են, ոչ թե նա գնացել է. պարզվեց, որ իր համար օպերայում տեղ չկա: Գնաց Աստանայի օպերա: Ինքն իրավունք չուներ տնօրեն դառնալու, քանի որ ինքը օպերաներ-բաներ գիտեր, պետք չէր»:

Կայքը Բ. Թումանյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա հայրենիքից «նեղացա՞ծ» է մեկնել: «Ինչպե՞ս կարող եմ հայրենիքիցս նեղանալ: Եթե կան մարդիկ, ովքեր կարող են վատագույն դեպքում զայրացնել, ապա նրանք Հայաստանի և հայրենիքի հետ կապ չունեցող արարածներ են: Իսկ Թոփչյանը յուրովի է մեկնաբանել Օպերայի թատրոնի տնօրենի պատմությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին