Որքան էլ որ տարօրինակ է, հեռուստասերիալների հենց այդ արդիականությունն է, որ նաև առաջացնում է իր հանդեպ հնչածքննադատությունների մեծ մասը: Այս մասին ժամանակին մի առիթով մատնանշել է արդիփիլիսոփաներից Մարշալ Մաքլյուենը. երբ մեր կյանքում առաջ են գալիս նոր մշակութայինհամակարգեր, վերլուծաբանները գնահատում են դրանք ըստ նախորդների բնորոշիչների:Բնականաբար, եթե մենք առանցքային դիտարկենք այդ փաստարկները, ապա նորարտադրանքները որևէ համեմատության չեն դիմանա: Համեմատելով հեռուստասերիալներըլիամետրաժ ֆիլմերի հետ, մենք նկատում ենք լուրջ խնդիրներ այնպիսի հարցերում,ինչպիսիք են կերպարների մշակվածության խորքայնությունը, բառամթերքի մշակույթը,տրամաբանությունը, շարադրանքը: Սակայն սերիալների արժեքը բոլորովին այլ տեղում է`անկեղծության, կենսականության, կենդանի լեզվի ու ազգացական մթնոլորտի:
Սերիալների մյուս տարբերակիչ հատկանիշը սյուժեի երկարաժամկետ զարգացմանհնարավորությունն է: Ընդարձակված պատումը թույլ է տալիս “պտտել” սյուժեն, մտցնելնորանոր սյուժետային գծեր, կերպարներին ներկայացնել կյանքի ամենատարբեր փուլերումու իրավիճակներում: Մեկ սյուժետային գիծը ծնում է մեկ այլ սյուժետային գիծ, քանիոր մեկ իրադարձությունը բերում է շատերի կյանքի փոփոխությունների: Հենց սա էդիտարկվում “Սպանություն” սերիալում, որտեղ քսան ժամի ընթացքում ներկայացվում էմեկ հանցագործության հետաքննությունը:
Եվ հարցը կայանում է ոչ միայն տևողությանմեջ: Պատումի ձևի իր առանձնահատկությամբ պայմանավորված` սերիալները կարող եննրբերանգների ավելի մեծ պալիտրա առաջարկել: “Հուսահատ տնային տնտեսուհիները”, “Դեքստերիարդարադատությունը” և “Դոկտոր Հաուս”-ում իրար հերթափոխում են դրամատիկական ուկատակերգական դրվագները, լարված սպասումն եւ թաքնված էրոտիկան: Բարձր զգացականլարվածությունը, դրամատիկ և կատակերգական տարրերի զուգորդումը սերիալինառավելագույնս մոտեցնում են ռեալ կյանքին:
Սերիալի ձևաչափն ունի զգացական ազդեցության վիթխարի ներուժ, քանի որ պատմում է ընթացիկառօրեական իրադարձությունների մասին: Պատմությունները, որոնք կատարվում են մերհետ, կամ նրանց հետ, ովքեր մեզ համար թանկ են, հաջորդում են իրար, շարունակվում ենմի քանի տարի և պարունակում են ինչպես ուրախություն, այնպես էլ տխրություն:
Կարդացեք նաև հոդվածի առաջին մասը
Ինչպես նաև` Ինչու ենք մենք այդքան սիրում հեռուստասերիալներ. մաս 2-րդ