«Ոսկե Գնդակ 2014» ամենամյա մրցանակաբաշխությունից հետո որոշ լրատվամիջոցներ լուրեր տարածեցին այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Քիրշտիանո Ռոնալդուն և Իրինա Շեյքը, ում հետ ֆուտբոլիստն արդեն 5 տարի է, ինչ հանդիպում է, բաժանվել են: Անձամբ նրանց կողմից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի եղել, սակայն կարծես թե ԶԼՄ-երը չեն սխալվում: Տեղեկացնենք, որ արդեն իսկ նրանց երկուսին սիրավեպ են վերագրում այլ մարդկանց հետ: Եթե Ռոնալդուն կասկածվում է ուկրաինացի մոդելի հետ սիրավեպ սկսելու մեջ, ապա Շեյքին սիրավեպ են վերագրում հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնին, ում հետ մոդելը ծանոթացել է «Հերակլ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ըստ ասեկոսեների՝ դեռևս այդ ժամանակ Ջոնսոնն առաջարկություն է արել Շեյքին, սակայն վերջինս չի կարողացել փոխադարձ պատասխանել նրան Ռոնալդուի պատճառով: Իսկ այժմ, երբ Իրինայի սիրտն ազատ է, ըստ լուրերի՝ Ջոնսոնը և նա վերջապես սկսել են հանդիպել և չեն էլ փորձում թաքցնել իրենց հարաբերությունները: