▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Տեր-Մաթևոսյանը 24-ժամյա անմոռանալի տարեդարձ է ունեցել

ESem.am-ը գրում է. Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Կայքի հետ զրույցում Աշոտն ասաց, որ 30-ամյակը նշել է 24 ժամ անընդմեջ և շատ լավ: Տարեդարձի կապակցությամբ դերասանին անակնկալներ են մատուցել սկսած կեսգիշերից, սակայն նա գերադասում է գաղտնի պահել ամենը: «Շատ լավ, անմոռանալի տարեդարձ եմ ունեցել»,- ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե ում հետ, որտեղ և ինչպես է նշել օրը:

Տարեդարձի օրն Աշոտը երազանք չի պահում: Նա ասաց, որ այժմ ունի նպատակ, որը վերաբերում է թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքին, սակայն չի ցանկանում բացահայտել այն: «Երբ ցանկությունս իրականանա, կխոսեմ այդ մասին»,- ասաց դերասանը:

Աշոտը հայտնեց, որ չի սիրում տոնել տարեդարձը, թեև ամեն տարի էլ նշում է:  «Շատերն ասում են՝ չեմ սիրում ծնունդս, որովհետև մեծանում եմ, բայց ինձ մոտ էդպիսի խնդիր չկա: Ես ուզում եմ շուտ մեծանալ: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, ուղղակի չեմ սիրում… Մի քիչ էլ մեծանամ, երևի կհասկանամ, թե ինչու»,- ասաց Աշոտը:

Այս տարիների ընթացքում ամենակարևոր բանը, որը դերասանը հասկացել է, հետևյալն է. «Պետք է կյանքն այնպես ապրես, որպեսզի մարդկային տեսակդ չկորցնես՝ անկախ ամեն ինչից: Կյանքը կարող է շատ բաներ փոխել, բայց  առաջին հերթին պիտի միշտ փորձես մարդ մնալ նախ՝ ինքդ քո, հետո՝ դիմացիններիդ հանդեպ, չկորցներս մարդկային որակներդ, եթե կարող ես՝ ավելացնես»,- ասաց նա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին