▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ կայցելի Հայաստան.azatutyun.am

azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ամերիկյան շոու աստղ Քիմ Քարդաշյանն այս տարվա ապրիլին առաջին անգամ այցելելու է նախնիների երկիրը՝ Հայաստան:

«Մեր հայրը հպարտ կլիներ», - իր առաջիկա այցի մասին Page Six կայքին ասել է Քարդաշյանը: «Մեր ամբողջ ընտանիքը այնպես հուզված է», - նշել նա:

34-ամյա աստղը մտադիր է Հայաստան մեկնել ընտանիքով, երկու քույրերի և երեխաների հետ միասին: Այս մասին ասել են նրանց ընտանիքին մոտ կանգնած մարդիկ: Կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ, ամեն դեպքում՝ գալիք ապրիլին Հայաստան այցելելու մտադրություն կա:

Չնայած Քարդաշյանի այցը կատարվելու է ապրիլին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նրա ներկայացուցիչն ասել է, թե այցը այդ կապակցությամբ նախատեսված արարողությունների հետ կապ չունի:

Սակայն Ֆիլ Վալոտսկին՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի մամուլի խոսնակը, Page Six կայքին ասել է, որ Քիմի այցը «իմաստ է պարունակում»:

«Ես կարծում եմ՝ բոլոր հայերի մոտ Քիմի այցը մեծ իմաստ է առաջացնում՝ կապվելու իրենց արմատներին և ճամփորդելու այնտեղ, անկախ այն բանից՝ նրանք հայտնի մարդիկ են, թե՝ ոչ», - ասել է Վալոտսկին:

Նա նշել է, որ այդ այցելությունը կարող է օգնել՝ փոփոխելու համար կողմնակալ որոշ պատկերացումները Քարդաշյանի մասին: «Կարծում եմ՝ դա լուրջ հարցերով զբաղվելու անկեղծություն և հրապարակայնություն է ցույց տալիս, հատկապես որ այն կապված է հայերի հետ», - ասել է Ֆիլ Վալոտսկին:

Ամերիկյան շոու աստղ Քիմ Քարդաշյանը այս տարվա ապրիլին առաջին անգամ այցելելու է նախնիների երկիրը՝ Հայաստան:
«Մեր հայրը հպարտ կլիներ», - իր առաջիկա այցի մասին Page Six կայքին ասել է Քարդաշյանը: «Մեր ամբողջ ընտանիքը այնպես հուզված է», - նշել նա:
34-ամյա աստղը մտադիր է Հայաստան մեկնել ընտանիքով, երկու քույրերի և երեխաների հետ միասին: Այս մասին ասել են նրանց ընտանիքին մոտ կանգնած մարդիկ: Կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ, ամեն դեպքում՝ գալիք ապրիլին Հայաստան այցելելու մտադրություն կա:
Չնայած Քարդաշյանի այցը կատարվելու է ապրիլին, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նրա ներկայացուցիչն ասել է, թե այցը այդ կապակցությամբ նախատեսված արարողությունների հետ կապ չունի:
Սակայն Ֆիլ Վալոտսկին՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի մամուլի խոսնակը, Page Six կայքին ասել է, որ Քիմի այցը «իմաստ է պարունակում»:
«Ես կարծում եմ՝ բոլոր հայերի մոտ Քիմի այցը մեծ իմաստ է առաջացնում՝ կապվելու իրենց արմատներին և ճամփորդելու այնտեղ, անկախ այն բանից՝ նրանք հայտնի մարդիկ են, թե՝ ոչ», - ասել է Վալոտսկին:
Նա նշել է, որ այդ այցելությունը կարող է օգնել՝ փոփոխելու համար կողմնակալ որոշ պատկերացումները Քարդաշյանի մասին: «Կարծում եմ՝ դա լուրջ հարցերով զբաղվելու անկեղծություն և հրապարակայնություն է ցույց տալիս, հատկապես որ այն կապված է հայերի հետ», - ասել է Ֆիլ Վալոտսկին:Ամերիկյան շոու աստղ Քիմ Քարդաշյանը այս տարվա ապրիլին առաջին անգամ այցելելու է նախնիների երկիրը՝ Հայաստան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին