▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջանառության հարկի մասին օրենքը կներկայացնի երգիչ-երգչուհիներից մեկը

Armcomedy.com գրում է. Հաշվի առնելով շրջանառության հարկի մասին նոր օրենքի և նախկինում ընդունված օրենքների հետ կապված փորձը (բողոքի ալիք, ցույցեր.- խմբ.)` Կառավարության որոշմամբ նոր օրինագծերը այսուհետև կներկայացնեն սիրված երգիչ-երգչուհիները։ Մասնավորապես` շրջանառության հարկի մասին օրենքը կներկայացնի Միհրան Ծառուկյանը կամ Լիլիթ Հովհաննիսյանը (կառավարությունում դեռ թեժ քննարկուներ են այս հարցով – խմբ.)։ «Սա աննախադեպ առաջընթաց կլինի կառավարություն-քաղաքացի հարաբերություններում։ Այո, մենք խնդիր ունենք նոր օրենքները, նույնիսկ եթե դրանք հակասահմանադրական չեն, հասկանալի ներկայացնելու և վստահություն ձեռք բերելու հարցում»,- նշել է Կառավարության PR մասնագետ Անաստաս Տեսքունցը։

«Կան պաշտոնյաներ, ում արտաքինը ինքն իրենով արդեն իսկ անվստահության մթնոլորտ է ստեղծում, կան նաև պաշտոնյաներ, որոնք խնդիրներ ունեն ժպտալու հետ կապված։ Իսկ հիմա պատկերացրեք` այդ ֆոնին Միհրան Ծառուկյանը կամ Լիլիթ Հովհաննիսյանը հանդես է գալիս նոր օրենքի ընթերցմամբ և այն ներկայացնում ժողովրդին։ Կարծում եմ` դրանից հետո ցույցերի քանակը կնվազի 60-70 տոկոսով»։

Լուրն անհանգստություն է առաջացրել մի շարք ընդդիմադիր ու այլընտրանքային գործիչների մոտ։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է. «Եթե առաջ մենք կարող էինք ժողովրդի կողմից մասնակցել ցույցերին, հիմա արդեն շատ դժվար կլինի։ Օրինակ ես շատ եմ սիրում Լիլիթ Հովհաննիսյանի արվեստը։ Եթե, Աստված մի արասցե, Լիլիթը ներկայացնի, օրինակ, կենսաթոշակայինի մասին օրենքը, ես ո՞նց եմ դուրս գալու կամ խոսելու նրա դեմ, ախր ինքը շատ լավն ա: Իսկ մյուս կողմից էլ` Ծառուկյան ազգանունով երգչի ներկայացրած օրենքի դեմ քվեարկելու համար էլ ձեռքս դժվար բարձրանա… Շատ խորամանկ ու նենգ բան են անում իշխանությունները»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին