▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակ պետք կգա ինձ այս կերպարով և արտաքինով տեսնել սովորելու համար. Անժելա Սարգսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհի Անժելա Սարգսյանը նշել էր,  որ նկարահանվել է  «Ֆիլմ դրախտում» ֆիլմում, սակայն այդքանով ըստ նրա խոսքերի` իր աշխատանքային նորությունները չէին սահմանափակվում: Դերասանուհին խոստովանել էր, որ մի քանի առաջարկ ունի և, հավատարիմ մնալով խոստմանը, երեկ տեղի է ունեցել նրա մասնակցությամբ «Բախտաբեր» նոր սերիալի պրեմիերան, որը կայացել է USArmenia հեռուստաընկերության եթերում.

«ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն արդեն հասցրել են դիտել «Բախտաբեր»-ի առաջին էպիզոդը, հուսանք այն դիտելու հնարովորություն կունենան նաև այստեղ»,-Asekose.am-ին ասաց Անժելա Սարգսյանը:

Անժելան մեզ հետ զրույցում  մանրամասներ ներկայացրեց տվյալ սերիալից.

«Այս ֆիլմում հավաքվել են բոլոր համով սերիալների համով դերասանները` Սոս Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Գոհար Իգիթյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոֆի Դևոյանը և այլոք: Հետաքրքիրն այն է, որ բոլոր դերասանների համար էլ սա 2-3 տարի սերիալային ընդմիջումից հետո առաջին սերիալային աշխատանքն էր, ինչի համար էլ ավելի մեծ ոգևորությամբ էինք աշխատում»:

Դերասանուհու խոսքով` «Բախտաբեր» սերիալում մարմանավորում է սրտաբանի, ով սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկն է.

«Իմ կերտած կերպարը բավական խորը, սակայն սառն էությամբ կին է, ով անձնական չունի, քանի որ իր համար իր անձնական կյանքը հենց իր աշխատանքն է, բայց միաժամանակ նշեմ, որ իմ հերոսուհուն հետագայում սպասվում է հետաքրքիր սիրային  պատմություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ հեռուստադիտողին ժամանակ պետք  կգա ինձ այս կերպարով և արտաքինով տեսնել սովորելու համար: Ինչպես նաև նշեմ, որ  հատուկ այս սերիալի համար սրտի վիրահատության եմ ներկա գտնվել: Առհասարակ, ստեղծագործական թիմով փորձել ենք ամեն ինչ մաքսիմալ իրական ներկայացնել»:

Անդրադառնալով սերիալային գործընկերներին` Անժելան նշեց, որ իր հիմնական խաղընկերները Գոհար Իգիթյանը և Սոս Ջանիբեկյանն են.

«Գոհարի հետ արդեն 15 տարի է, ինչ աշխատում եմ նույն թատրոնում, սակայն քիչ ներկայացումներ են եղել, որտեղ միասին ենք ընգրկված եղել և նրան որպես խաղընկեր բացահայտել եմ հենց այստեղ, ինչի համար շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է Սոսին, ապա նրան բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, նույնիսկ համատեղ ներկայացմամբ ենք հանդես եկել»:

Ըստ Անժելայի` կրկին սերիալում նկարահանվելն իրեն շատ է դուր գալիս, որովհետև կարոտել էր իր սերիալային և այս տեսակ մասնագիտական խենթությունները:

Տեղակացնենք, որ «Բախտաբեր» սերիալի գլխավոր պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը, ֆիլմի ռեժիսորը` Վահե Սայանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին