Արդեն տեղեկացրել ենք, որ Անժելա Սարգսյանը նկարահանվել է «Բախտաբեր» անվանումով նոր սերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել երեկ USArmenia հեռուստաընկերության եթերում.
«ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն արդեն հասցրել են դիտել «Բախտաբեր»-ի առաջին էպիզոդը, հուսանք այն դիտելու հնարովորություն կունենան նաև այստեղ»,-Asekose.am-ին ասաց Անժելա Սարգսյանը:
Համացանցում հայտնվել է «Բախտաբեր» սերիալի առաջին էպիզոդը, որը ներկայացնում ենք ստորև:
Հիշեցնենք, որ «Բախտաբեր» սերիալում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Անժելա Սարգսյանը, Էթերի Ոսկանյանը. Հարություն Մովսիսյանը, Գոհար Իգիթյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոֆի Դևոյանը և այլոք:
Անդրադառնալով սերիալային գործընկերներին` Անժելան նշեց, որ իր հիմնական խաղընկերները Գոհար Իգիթյանը և Սոս Ջանիբեկյանն են.
«Գոհարի հետ արդեն 15 տարի է, ինչ աշխատում եմ նույն թատրոնում, սակայն քիչ ներկայացումներ են եղել, որտեղ միասին ենք ընգրկված եղել և նրան որպես խաղընկեր բացահայտել եմ հենց այստեղ, ինչի համար շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է Սոսին, ապա նրան բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, նույնիսկ համատեղ ներկայացմամբ ենք հանդես եկել»:
Կարդացեք նաև` Ժամանակ պետք կգա ինձ այս կերպարով և արտաքինով տեսնել սովորելու համար. Անժելա Սարգսյան