29-ամյա ռուս մոդել Իրինա Շեյքը նախկին սիրեցյալից՝ Քրիշտիանո Ռոնալդուի հետ բաժանումից հետո տվել է իր առաջին հարցազրույցը: Սակայն խոսել իր և Ռոնալդուի բաժանությունից, գեղեցկուհին չի ցանկացել, այլ միայն ասել է, որ իրեն հավատարիմ տղամարդ է պետք:
«Այն, ինչ ներկայումս ես փնտրում եմ տղամարդու մեջ, դա արդարացիությունն է: Ես գնահատում եմ այն տղամարդկանց, ովքեր որ հավատարիմ են իրենց կանանց: Դա, իմ կարծիքով, ամենակարևորն է հարաբերությունների մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իրինա Շեյքը:
Տեղեկացնենք, որ մոդելի այս խոսքերը նոր քննարկումների առիթ են հանդիսացել: Վերջինիս երկրպագուները իրենց գրառումների միջոցով սկսել են մեղադրել ֆուտբոլիստին Շեյքին դավաճանելու մեջ: