▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյան. «Պարտավոր ես այնքան իրական խաղալ, որ…»

bravo.am-ը գրում է. Անի Երանյանի հետ մեր նախորդ զրույցի առիթը նրա ծննդյան 24-րդ տարեդարձն էր, իսկ այս անգամ դերասանուհին  պատմել է “Արմենիա” հեռուստաընկերության “Հուլ հաուս” սիթքոմում իր դերի եւ որպես երգչուհի, հաղորդավարուհի հանդես գալու պլանների մասին:

-Անի, ինչպե՞ս ես քեզ զգում  Տաթեւի կերպարում:

-Մարմնավորում եմ համեստ, նուրբ, խելացի աղջկա, ում փոքր քայլերով փորձում ենք դարձնել ավելի աշխույժ ու ժպտերես: Ես, որպես դերասանուհի, միշտ համաձայնել եմ մարմնավորել այն կերպարները, որոնք ինձ համար հետաքրքիր են ու ասելիք ունեն. այս կերպարն էլ նորություն էր: Այն ինձ հնարավորություն է տալիս աշխատել նոր շնչով:

-“Ֆուլ հաուս”-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտին: Սպասե՞նք հետաքրքիր փոփոխությունների:

-Կարծում եմ` կլինեն հետաքրքրի լուծումներ ու նոր մտքեր:

-Տեղեկություններ կան, որ սիթքոմի անձնակազմով մեկնելու եք Միացյալ Նահանգներ: Ո՞րն է սպասվելիք այցի նպատակը:

-Մեծ ցանկություն ու նպատակ կա մեր շատ սիրելի ամերիկահայ հեռուստադիտողին հետաքրքիր, ծիծաղով լի երեկո պարգեւել եւ շփվել նրանց հետ: Հանդիպումը կլինի ներկայացման ձեւաչափով: Հանդիսատեսը կվայելի նաեւ Միհրան Ծառուկյանի կատարումները:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին