▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը մարտաֆիլմերի համար հատուկ դասընթացներ է անցնում

life.panorama.am-ը գրում է․ Անժելա Սարգսյանը նոր սպորտային նախասիրություն է ձեռք բերել. որոշել է վարպետանալ նաև դահուկասպորտում: «Քանի որ 10 տարի զբաղվել եմ գեղասահքով, սպորտի թեկնածու եմ, իմ մեջ նորից գլուխ բարձրացրեց այս հատկությունը: Ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ դահուկասպորտի: Չէր հավատում, որ առաջին իսկ օրվանից ինքնուրույն կսահեմ: Ինձ հետ պարապող մարզիչը զարմացել էր, ում, ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում: Սա արագության վերահսկողության տեսանկյունից սկսնակի համար ավելի բարդ է, քան գեղասահքը: Մի փոքր սխալ, և ոչ-ոք չգիտի՝ ինչ կլինի արդյունքը»,- տեղեկացրեց դերասանուհին: 

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս ամենը մարտաֆիլմերում նկարահանվելու նախապատրաստություն չէ. «Ճիշտն ասած՝ ես միշտ երազել եմ այնպիսի տեսարաններում խաղալ, որտեղ կասկադյորական հնարքներ կպահանջվեն և այն իրականացնողը ես կլինեմ, ոչ թե փոխարինող կասկադյորը»:

Անժելա Սարգսյանն արդեն դայվինգի վարպետ է, տիրապետում է լողին, դահուկասպորտին, գեղասահորդ է, իսկ մայիս ամսից ձեռնամուխ կլինի նաև պարաշյուտային սպորտի ուսումնասիրմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին