▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պապիկին որպես Աստված եմ հիշում. Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 85 տարեկան

Life.panorama.am-ը գրում է. Հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 85 տարեկան: Սերունդների մեջ նա տպավորվել է ոչ միայն դերասան, արտիստ, այլև՝  բնիկ երևանցի, բռնկուն, բայց բարի հայ տղամարդ, ինչպես շատերն են նրան բնութագրում՝ իսկական տղամարդ:Սիրված արտիստի ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել ենք նրա երկու թոռների՝ Խորեն և Արսեն Լևոնյանների հետ, ովքեր իրենց օրը սկսել են Պանթեոնից՝ պապիկին այցելությամբ:

«Պապիկը ծնունդն անցկացնում էր մտերիմ ու հարազատ մարդկանց, խաղընկերների միջավայրում: Շատ հետաքրքիր էր անցնում ու ուրախ: Իր տանն էր նշում, ու միշտ կենդանի երաժշտություն էր հնչում: Ես միշտ ներկա եմ եղել: Առանձնապես չէր սիրում կենացներ ու նվերներ: Իր համար կարևորն այն էր, որ այդ օրը բոլորն ի սրտե ուրախանան, բարձր տրամադրություն լինի: Ձեզ ասեմ, որ իր հետ ամեն մի շփումը, յուրաքանչյուր վայրկյանը իմ մեջ տպավորված է այն աստիճան, որ մեկը մյուսից առանձնացնել չեմ կարող: Ինձ համար օրինակելի արվեստագետ է, մեծատառով մարդ»,- ասաց Խորեն Լևոնյանը:

«Առավոտյան ժամը 7-ից արթուն եմ, մտքերով Խորեն Աբրահամյանի հետ էի, հիշում էի անցած տարիները: Ինչպես նրանից հետո յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ամբողջ ընտանիքով այցելում ենք պապիկին: Մեզանից բացի այնտեղ էին և՛ դերասաններ, և՛ քաղաքական գործիչներ: Այնուհետև մնացած տարիների պես եկանք տուն, մի սեղանի շուրջ հավաքվեցինք ընտանիքի անդամներով, մտերիմ-հարազատներով, նաև այն մարդկանցով, որոնց Խորեն պապիկը սիրում էր ու դասում ընտանիքի անդամների շարքում. նրանք դերասաններ են, ընկերներ, ծանոթներ: Ավանդույթ է դարձել, սեղանի շուրջ գտնվողներից յուրաքանչյուրը մի պատմություն, հուշ է պատմում Խորեն Բաբկենիչ Աբրահամյանի մասին: Լինում են պատմություններ, որոնք առաջին անգամ եմ լսում ու հերթական անգամ հուզվու: Ես պապիկին որպես Աստված եմ հիշում: Նաև հիշում եմ, որ բոլորիս ասում էր «պուճուր», անուններով չէր դիմում: Սիրում էր թոռնիկների հետ խոսել, զրուցել»,-պատմեց Արսեն Լևոնյան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին