▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիների ապրիլմեկյան կատակները

shabat.am-ը գրում է, որ պարզել է, թե ինչպես են սկսել ապրիլի 1-ը հայ հայտնիները, ում հետ են կատակել և ովքեր են «չար կատակներ» խաղացել նրանց գլխին:


Սոնա Շահգելդյան-Գրել էին, թե ես երեխայի եմ սպասում և ամուսնացել եմ, բնականաբար դա սուտ է, բայց հաճելի սուտ էր, անկեղծ ասած,բայց Աստծո կամոք, շուտով կիրականանա այդ ամենը: Ես կատակասեր մարդ եմ և ամեն օր էլ կարող եմ կատակներ անել իմ հարազատների ու մտերիմների հետ, բայց այդ ամենը միշտ չափի մեջ է իհարկե: Մայրս է հավատում իմ կատակներին, կարողանում եմ այնպես անել, որ հավատա, հետո քանի որ նեղվում եմ, ինքս ասում եմ,որ ստել եմ,կատակ եմ արել,որ հանգիստ լինի: Պատահում է,որ ինձ մոտ լավ չի ստացվում ստելը, բայց կատակներս շատ հաջողված են լինում:Այսօր նաև շատ լավ լուր ստացա ապրիլի 1-ի առթիվ,որը կատակ չէր:Ես ինքս խաբել չեմ սիրում, չեմ էլ կարողանում, փոխարենը սիրում եմ ուրախ,բարի,անկեղծ կատակներ:Սիրում եմ,երբ կատակները պրոֆեսիոնալ ու անկեղծ են` առանց ավելորդ ձևականությունների:Նշեմ նաև,որ երբ ինձ խաբում են, շատ լավ զգում եմ ու չեմ հավատում:

Ջուս -Իմ գլխին «չար կատակ» խաղացել են գիշերը իմ ամենա հավատարիմ երկրպագուները: Նրանք smsner-ով խոսում էին և կռվեցին իրար հետ: Ես իհարկե զայրացա նրանց վրա ու նրանք էլ ասացին,որ դա ապրիլմեկյան կատակ էր: Կարծում եմ, այսօր դեռ շատ կատակներ են լինելու, բայց ես զգույշ եմ:Ինքս այդքան էլ չեմ սիրում խաղալ մարդու նյարդերի հետ, եթե կատակ ես անում,պետք է այնպիսի բան անես, որ իրոք զարմանալու լինի, բայց տեսնենք, գուցե մի բան հորինեմ: Այսօր ծննդյան տոնի եմ հրավիրված և այնտեղ գուցե ինչ-որ բան մեկ էլ տեսար ծնվի գլխիս մեջ:


Լիանա Զուրաբյան -Օրը լավ տրամադրությամբ եմ սկսել, սպորտով, հիմա էլ մարզասրահում եմ:Ինքս սիրում եմ կատակներ անել ապրիլի 1-ին,բայց քանի որ պահքային շրջանի մեջ եմ, սուտ չեմ խոսում: Առավաոտյան գնումների ժամանակ խանութում փորձեցին կատակել,բայց ես բնականաբար ասացի,որ այսօր ապրիլի 1-ն է և որ վաղն էլ տաբատ եմ հագնելու,որ կիսաշրջազգեստ չբարձրանա, քանի որ ,երբ մենք փոքր էինք,ընդունված էր համարել,որ դա կիսաշրջազգեստ բարձրացնելու օրն է, մյուս օրն էլ կաշխատեմ հագուստիս կոճակները անպայման տեղում պահել` կոճակ պոկելու օրվա հետ կապված:Հիմա չգիտեմ այդ օրերը կան, նշվում են,թե ոչ:Կատակը լավ բան է և եթե մարդ ունի հումորի զգացում, նրա հետ հաճելի է շբվել: Ցանկալի է,որ ոչ միայն ապրիլի 1-ին,այլ մյուս բոլոր օրերին էլ մարդիկ ժպտան,կատակեն,քանի որ այդ կերպ ավելի հեշտ է ու հաճելի:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին