▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղիցի լույսը»՝ Սիոնի բարձունքում

Նանսիի հայ համայնքը՝ Արթուր Ավետյանի ղեկավարությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ, ապրիլի 11-ին ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում հիմնեցին «Եղիցի լույս» խաչքարը: Խաչքարի բացման արրողությանն իրենց մասնակցությունն էին բերել ՀՅԴ բարձրասիճան ներկայացուցիչներ Փարիզից: Այս գործում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ ֆրանսիացի հոգեւորականներ Ժան Փոլ Կլանը, ինպես նաեւ հոգեւոր հայր Ալեքսանդրը եւ հոգեւոր հայր Փանոն: Ողջույնի իր խոսքում Արթուր Ավետյանը նշեց.«Ես կցանկանայի, որ այս խաչքարը՝ մեր քրիստոնյա առաջին պետության, ինչպես նաեւ Ցեղասանության զոհերի հիշատակի հավերժացման խորհրդանիշը, դառնա միեւնույն ժամանակ միավորող կետ ու գաղափար տեղի հայության համար»: Այս առիթով իր ողջույնի խոսքում՝ հղված Նանսիի հայ համայնքին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել էր.«Մի քանի օրից լրանում է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, եւ այս խորապատկերի վրա առավել կարեւոր է Ձեր հայրենասիրական ձեռնարկի նշանակությունը: Դա հայրենիք-սփյուռք կապի հավերժության հերթական ու փառավոր վկայություններից մեկն է, որը վստահ ենք շարւնակություն է ունենալու»: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ուղերձում շեշտել էր.«Հատկանշական է, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց  Ցեղասանության 100-րդ տարելիցին, այլեւ Հայոց գրերի գյուտին՝ խորհրդանշելով մեր ազգին բնութագրող կարեւոր երկու խորհուրդներ՝ ունենալ պատմական անկրկնելի հիշողություն եւ ամենուր ծավալել նպատակամետ կենսագործունեություն»:  Արարողության նեա ՀՀԴ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը եւս ողջունեց Նանսիի հայ համայնքի նախաձեռնությունն ու նկատեց.«Մեր պարտքն էր, որ մինչեւ այստեղ հասնեինք, որ մասնակցեինք այս նորաստեղծ համայնքի ողջունելի նախաձեռնությանը»:
Նշենք, որ խաչքարի բացման արարողությանը ներկա էին հայեր ոչ միայն Նանսի քաղաից, այլեւ՝ Փարիզից, Բեզանսոնից, Էպինալից եւ Լոնգվիից: Խաչքարն օծեց Տեր Դիրայր Քելեջյանը:
Հիշցնենք, որ Նանսիում հայ կազմակերպված համայնք ձեւավորվեց 2011 թվականին՝ Արթուր Ավետյանի ջանքերով: Չնայած, այն հանգամանքին, որ Նանսիում չկա Հայ Առաքելական եկեղեցու շենք, համայնքում կազմակերպվում են պատարագ եւ անց են կացվում եկեղեցական այլ ծեսեր՝ տեղի Կաթոլիկ եկեղեցու շենքի տարածքում: Ա. Ավետյանի ջանքերով համայնքի հիմնադրման տարվանից, կազմակերպվեց ու մինչ օրս էլ գործում է Մշակույթի տունը, որը զբաղվում է  համայնքի կրթական ու մշակութային կյանքի կազակերպչական հարցերով: Կենտրոնի կիրակնօրյա հայկական դպրոցն ունի 60 սան: Հարկ է հիշատակել նաեւ այն մանկավարժների անուններն, ովքեր մեծ ներդրում ունեն այս գործում. վաստակավոր ուսուցիչներ Ելենա Շահինյանը, Ռուզաննա Ադամյանը, Շուշանիկ Գեւորգյանը, Անժելա Մերոյանը եւ Թերեզա Գեւորգյանը:  2012 թվականին Ա. Ավետյանի ջանքերով հիմնվեց նաեւ Համազգային վարչությունը, ի ուրախություն Նանսիի հայությանը, վարչությունն ունեցավ իր կրթօջախը, որը ֆրանսիական սփյուռքում թվով չորրորդն է՝ Մարսելից, Փարիզից, Լիոնից ու վերջապես Վալանսից հետո:  2013-ից համայնքի ձայնը, բառի բուն իմաստով, ավելի  լսելի է դառնում, քանի որ համայնքի ղեկավարը հիմնում է ռադիոհաղորդում՝ Նանսիի ռադիկայաններից մեկում՝ ռադիո Ֆաժեթ-ում: «Հայասա.ֆմ» կիրակնօրյա երկլեզու (հայերեն եւ ֆրանսերեն) ծրագիրը, պատրաստում եւ վարում են Մերինե Թադեւոսյանն ու Լուսինե Տերտերյանը:

 Լուսինե Տերտերյան

Ֆրանսիա, Նանսի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին