Արդեն տեղեկացրել ենք, որ Սիրուշոն հայտնել էր իր «ճանապարհորդության» մասին, և այսօր արդեն կարող ենք տեսնել տվյալ « ճանապարհորդության» արդյունքը նոր ` «Where were you, Կգա մի օր» տեսահոլովակի տեսքով, որը, ինչպես և սպասելի էր, Հայոց ցեղասպանության թեմատիկայով է: Նշենք, որ տեսահոլովակը երկլեզու է. առաջին հատվածում Սիրուշոն ներկայացնում է երգի անգլերեն տարբերակը, ապա` հայերենը: Երգի երաժշտության և անգլերեն խոսքերի հեղինակը հենց Սիրուշոն է, իսկ հայերեն խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Նոր տեսահոլովակի վերաբերյալ Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ միասին իրականացրինք այս աշխատանքը»: