▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ընտանիքը կործանել եք դո′ւք էլ, ձեր իրավապահ համակարգն էլ». արտաշատցի կինը` Նիկոլ Փաշինյանին

Այսօր  Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արտաշատում: Խանութներից մեկում նրա մուտքն արգելեց խանութպանը, իսկ մի կարի սրահում էլ տարեց կինը զայրացած ու հուզված իր դժգոհությունը հայտնեց Փաշինյանի բերած ապագայից. «Ես ամբողջ օրը ահաբեկվում եմ: Քննիչն ասաց` տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ` ձեզ ինչպես են ահաբեկում: Ձեր փաստաբանները մարդասպանամետ են, մանկասպանապետ են... Ես սպասելու եմ ձեր պատասխաններին, պարոն Փաշինյան: Հիշո՞ւմ եք իմ թոռան նկարը, ձեզ հետ նկարված: Էնքան շատ էինք ձեզ հավատում... Ո՞րն է ձեր ապագան, հիմա՞ն, երբ իմ ընտանիքը կործանել եք դո′ւք էլ, ձեր իրավապահ համակարգն էլ»:
Ի պատասխան Փաշինյանը կցկտուր ասաց. «Պետք ա գնանք... Դրա համար դատարան կա»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին