▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք աղաղակում, մենք չենք գոռում, մենք հպարտորեն ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք. Դիանա Գրիգորյան

Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

Արցունքաբեր այս օրը, որն անտարբեր չի թողել նույնիսկ բնությանը, քանի որ բնությունը ևս լալիս է, հոգիս լցրել է տարօրինակ հպարտությամբ, հավատով` դեպի ապագան, այսօր մենք չենք լալիս, այսօր մենք հպարտորեն պահանջում ենք, և, հենց այսօր միջազգային հանրությունը խոսում է մեր մասին, Հայի մասին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արեցին ամեն ինչ, որ մեր Ձայնը լսելի լինի, մենք չենք աղաղակում, մենք չենք գոռում, մենք լուռ, բայց հպարտորեն պահանջում ենք. այո, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ենք պահանջում: Արդարության վերականգնումը ոչ միայն մեր, այլև` համայն աշխարհի մարդկության սպեղանին է, որովհետև մենք դեմ ենք Եղեռնագործությանը, այո աշխարհը դեմ է Եղեռնագործությանը: Եվ թող խաղաղություն իջնի աշխարհիս վրա, մենք խաղաղություն ենք աղաչում և բոլորիս համար: Եվ ահա թշնամու մութ խորշերում նյութվող նենգամիտ դավը, որը ճակատագրական եղավ Հայության համար, այսօր պատասխան է ստանում, բայց ոչ նույն Ձևով, որովհետև մենք չենք աղաղակում, մենք չենք գոռում, մենք դեմ ենք եղեռնագործությանը, մենք հպարտորեն ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք... Սպասում ենք, մեկ դար Սպասում ենք… 

Հ.Գ. Եվ թող մարդիկ հավատան, որ մեղքեր ընդունելը, դա միայն ուժեղ, գաղափարապես առողջ մարդուն է հասու: Որ ներողություն խնդրել ամեն ոք չի կարող, դրա համար ևս ուժ է հարկավոր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին