▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյանի իրականացած երազանքները և առաջիկա նախագծերը

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Մակարյանը  շուտով կներկայացնի այս տարվա առաջին իր տեսահոլովակը: «Քեզ հետ, առանց քեզ».այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակը Նարեկն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, գործիքավորումն արել է  Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝Սուրեն Թադեւոսյանը:

Տեսահոլովակի նկարահանումից հետո Նարեկը մեկնել է ԱՄՆ՝մասնակցելու կոմոզիտոր Արամ Սաթյանին նվիրված համերգին: Ապրիլի սկզբին վերադարձել է հայրենիք, իսկ տպավորությունների եւ նոր նախագծերի մասին կիսվել է մեզ հետ: Նարեկն առաջին անգամ էր լինում ԱՄՆ-ում, բայց մշտական բնակություն չի հաստատի այնտեղ, կարծում է՝մենք կարող ենք ավելի լավացնել մեր հայրենիքը, պետք է դա անել, ինչքան էլ որ դժվար լինի.

«ԱՄՆ-ում հանդիպեցի շատ լավ մարդկանց, ձեռք բերեցի նոր ընկերներ և գործընկերներ: Որոշեցինք մի նախագիծ անել, որը կնվիրվեր հայոց ցեղասպանությանը:Ամերիկահայ երգիչների հետ համատեղ ստեղծեցինք «Wake up world» երգ, հեղինակը երգչուհի Լուսինե Գրիգորյանն է, իսկ առաջարկը ինձ արեց Սարմեն Պարիանը, ով հանդիսանում է «Golden Picture» ընկերության հիմնադիր տնօրենը: Այս ընկերության հետ իրականացրել ենք նաեւ նոր ֆոտոշարք, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսին»:

 Աշխատանքի հետ զուգահեռ, Նարեկը չի մոռացել իր վաղեմի երազանքի մասին՝այցելել է «Disneyland», «Universal Studio»: Երգչի հաջորդ կանգառը Մոսկվան էր, որտեղ նկարահանել է այս տարվա համար նախատեսած իր  երկրորդ տեսահոլովակը.

 «Երգը կոչվում է  «Հավատա», շատ գեղեցիկ ստեղծագործություն է: Հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է, իսկ գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Զառա Նազարյանն է,  օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս գործը: Չեմ խոսի տեսահոլովակի սյուժեի մասի, միայն կասեմ, որ գեղեցիկ պար է բեմադրվել»:

Շարունակելով խոսել գործնական առաջարկներից՝ Նարեկը նշեց, որ նկարահանվելու է գեղարվեստական ֆիլմում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին