▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին իմ ընտանիքում կարևոր խնդիրներ կան. Գայանե Ասլամազյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Սովորականից փոքր-ինչ շուտ արթնանալով՝ գրեթե ամեն առավոտ  հեռուստաէկրաններից «բարի լույս» ասելով է սկսվում հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի օրը:

Խոսելով աշխատանքից՝ Գայանեն պատմեց. «Իմ աշխատանքը սկսվում է բոլորի աշխատանքից երկու ժամ ավելի շուտ, բայց ես սովոր եմ առավոտ կանուխ արթնանալ: Իմ օրը սկսվում է շատ պայծառ և ուրախ տրամադրությամբ, հիմա իսկապես հասկանում եմ, երբ ասում էին, ով ավելի շուտ է արթնանում, նրա կյանքն ավելի հետաքրքիր է անցնում. ես մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, բացի դրանից իմ աշխատանքը ունի իր առավելությունները, քանի որ օրվա երկրորդ կեսից ես արդեն ազատ եմ լինում: Իսկ ինչ վերաբերվում է ամեն առավոտ ժպիտով եթեր դուրս գալուն, ապա պետք է նշեմ, որ այդ հարցում իր մեծ դերն ունի այն թիմը, որտեղ ես աշխատում եմ. ես ունեմ շատ լավ ստեղծագործական խումբ, սիրով եմ գնում աշխատանքի, քանի որ գիտեմ, որ այնտեղ տեսնելու եմ մարդկանց, ովքեր ինձ հոգեհարազատ են, ում հետ հաճելի է աշխատել և ովքեր ինձ մեկ բառից հասկանում են, բացի այս, նրանք ոչ միայն իմ գործընկերներն են, այլ նաև իմ շատ լավ ընկերները, ինչը ևս ազդում է իմ տրամադրության վրա: Իհարկե, ես էլ կարող եմ վատառողջ լինել, օրեր լինեն, որ լավ տրամադրություն չունենամ, բայց այդ ժամանակ էլ ես դարձյալ ինձնից պահանջվող ժպիտը ներկայացնում եմ հեռուստադիտողին, այն չի ազդում հաղորդման կամ հյուրերի վրա, ինչը գալիս է մասնագիտական փորձից, որոնք կուտակել եմ այսքան տարիների ընթացքում»:

Գայանե Ասլամազյանը նկատեց, որ այս տարի ֆիլմերում նկարահանվելու տեսանկյունից աշխատանքային հանգիստ է վերցրել, ինչը, նրա խոսքերով, շատ կարևոր է իր համար. «Այս պահին իմ ընտանիքում կարևոր խնդիրներ կան, որի պատճառով հրաժարվել եմ մեծամասշտաբ նախագծերին մասնակցելուց, քանի որ ժամանակս պետք է ավելի շատ նվիրեմ ընտանիքիս՝ հանձինս որդուս:  Այս տարի որդիս ավարտում է դպրոցը և մեր ողջ ուշադրությունը նրա վրա է կենտրոնացած, կարծում եմ, բոլոր դիմորդների համար շատ կարևոր է, որ այդ տարի մեծերը մի փոքր ավելի ուշադիր լինեն իրենց նկատմամբ և աչքաթող չանեն»,- նշեց նա ու պատմեց, որ որդին, լինելով արվեստին շատ մոտ, ընտրել է արվեստից հեռու մասնագիտություն. «Որդիս ուզում է փաստաբան դառնալ, ես էլ հնարավորինս կաջակցեմ իրեն: Առհասարակ որդիս բազմաբնույթ հետաքրքրություններ ունի, ավարտում է Հակոբ Կոջոյանի դպրոցը, այսինքն` նկարչությունն ու արվեստը առհասարակ իր օրակարգում կա, բայց որպես մասնագիտություն նախընտրեց փաստաբանի մասնագիտությունը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին