▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզայի և Ռաֆոյի վեճն ու համբույրը, Սոսի և Արփիի համբույրը…Կայացել է «Սկոտչ & Whiskey» ֆիլմի պրեմիերան

BlogNews.am-ը գրում է. Վերջին շրջանում մեծ մտավախությամբ եմ գնում ֆիլմի պրեմիերայի, քանի որ շատ գեղեցիկ ու «պրոֆեսիոնալ» ներկայացված ֆիլմերը մի քանի րոպեից ավելի հնարավոր չի լինում դիտել։ Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Սկոտչ & Whiskey» ֆիլմը հաճելի բացառություն էր։ Ռեժիսորական շատ լավ աշխատանք, կադրային գեղեցիկ լուծումներ, պրոֆեսիոնալ դերասանական կազմ և լավ սցենար. Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արփի Գաբրիելյանի, Վիգեն Ստեփանյանի, Սերգեյ Դանիելյանի, Անդրանիկ Հարությունյանի, Գրիշա Աղախանյանի, Իրինա Դանիելյանի, Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ «Սկոտչ & Whiskey» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։

Ֆիլմն ամուսնալուծության շեմին կանգնած զույգի մասին է, որոնց մարմնավորում են Ռաֆայել Երանոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, ակամայից նրանց պատմության ականատեսն է լինում Սոս Ջանիբեկյանի հերոսը, ով զույգի տանը թաքնվում էր ոստիկաններից։ Լուիզան ու Ռաֆոն hաշտվում են կրքոտ համբույրով, Սոսի կերպարն էլ իր երջանկությունը գտնում է Ռաֆոյի սիրուհուն մարմնավորող Արփի Գաբրիելյանի հերոսուհու հետ:

Ֆիլմը դիտելուց հետո դերասան Սոս Ջանիբեկյանն ասաց, որ ֆիլմն իր համար հետաքրքիր էր, թեև շատ լարված է դիտել՝ մտածելով, որ կարող էր ավելի լավ ներկայանալ. «Սցենարի և Արշալույս Հարությունյանի շնորհիվ նորովի հանդես գալու հնարավորություն ունեցա»։ Դերասանն այստեղ ներկայանում է նաև կնոջ կերպարով, քանի որ դա ոստիկաններիվց ճողոպրելու միակ ելքն էր:) «Ես խնդիրներ, ամբիցիաներ չունեմ կնոջ հագուստով ներկայանալու համար, եթե դա պատմության մեջ է, համով-հոտով է ու կոնցեպտուալ է։ Ուղղակի մարդկանց  ծիծաղեցնելու համար դա չէի անի, սակայն այս դեպքում դա կերպարի գիծն է»,- նշեց դերասանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին