▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանների ու իմ միջև կապը շարունակվում է. Գուրգեն Դաբաղյան

Life.panorama.am-ը գրում է. Գրեթե երկու ամիս առաջ, երբ Հայաստան ժամանեցին ռեալիթի շոուի աստղեր Քիմ եւ Քլոե Քարդաշայանները, իսկական իրարանցում սկսվեց մեր երկրում, նրանց կողքին թեկուզեւ մեկ վայրկյան կանգնելու եւ նրանց հետ շփվելու մասին շատերն էին երազում, փոխարենը ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը ոչ միայն նրանց նրեկայացրեց հայկական ժողովրդական երգն ու արվեստը, այլ նաեւ մի քանի օր իր եւ Քլոեի հնարավոր սիրավեպի մասին լուրերի կիզակետում հայտնվեց: Իհարկե այդ ասեկոսները շուտով հանդարտվեցին եւ մոռացվեցին, բայց այսօր  զրույցում երգիչը տեղեկացրեց, որ ողջ աշխարհում հայտնի քույրերի այցը մեծ նշանակություն ունեցավ. «Ես շատ ուրախ եմ, որ Քիմ եւ Քլոե Քարդաշյանները եկան Հայաստան եւ էլ ավելի ուրախ եմ, որ հենց իմ միջոցով նրանք ծանոթացան հայկական ժողովրդական երգին: Մեր սելֆիների արդյունքում տեղեկություններ տարծվեցին, իբր ես եւ Քլոե Քարդաշյանը միասին ենք, ինչը, իհարկե, այդպես չէր, մեր մեջ պարզապես ստեղծվեց ջերմ, ընկերական հարաբերություն: Ավելին ասեմ՝ Քարդաշյանների պրոդյուսերը վերցրել է իմ տվյալները եւ մեր միջեւ կապը շարունակվում է»,- նշեց երգիչը եւ հարցին, թե հնարավո՞ր է, որ շուտով համատեղ նախագիծ ներկայացվի, պատասախանեց. «Այս պահին ոչինչ ասել չեմ, կարող, քանի որ ոչ մի հստակ ծրագրեր չկան»:

Անդրադառնալով իր երաժշտական գործունեությանը՝ Գուրգենը պատմեց. «Հենց հիմա զբաղված եմ մի քանի նոր երգերի ձայնագրման աշխատանքներով: Թե դրանք տեսահոլովակներ կունենան, դեռ հստակ չեմ կարող ասել,- նշեց երգիչն ու տեսահոլովակների հետ կապված իր պասիվության պատճառների մասին հավելեց,- Հյուրախաղերը շատ են, իսկ տեսահոլովակները բավականին ժամանակ է պահանջում, բայց պատճառը միայն դա չէ. կարծում եմ, շատ տեսահոլովակներ թողարկելու մասին մտածում են ավելի շատ սկսնակ երգիչները, ովքեր ճանաչման խնդիր ունեն, ես կոնկրետ այլեւս ճանաչման խնդիր չունեմ, դրա համար տեսահոլովակների առումով քանակի մասին չեմ մտածում, իհարկե, կարեւորում եմ դրանք եւ միշտ էլ մտածում եմ դրանց մասին»:

Համերգներով հիմնականում արտերկրում հանդես գալու պատճառների մասին էլ խոսելով՝ Գուրգեն Դաբաղյանը շեշտեց. «Բնականաբար գումարի հետ կապված խնդիրներ միշտ էլ կան: Իհարկե հայաստանյան եւ արտերկրի համերգներից ստացված հասույթի չափերը չենք կարող համեմատել միմյանց հետ, քանի որ գիտենք, որ Հայաստանում իրականացվող համերգներից շատ գումարներ պետք չէ սպասել, դրա հետ մեկտեղ կազմակերպիչներն էլ արդեն խուսափում են համերգներ կազմակերպել այստեղ զուտ բիզնեսից ելնելով, նրանց ձեռք չի տալիս այստեղ նման աշխատանքներ տանել, որովհետեւ տոմս գնողները քիչ են, մարդիկ ուրիշ դժվարություններ ունեն, համերգներով հետաքրքրված չեն, արդյուքնում նաեւ երգիչն է տուժում, քանի որ նրանք հաստատ այստեղ էլ են ուզում համերգենր տալ: Կոնկրետ ես չեմ մոռանում իմ հայրինիքում ապրող հանդիսատեսի մասին, դա վկայեց անցյալ տարի առանց որեւէ կոմերցիոն նպատակաների իմ մոտ տասը մենահամերգները, որոնք անցկացրեցի Հայաստանում եւ Արցախում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին